Հասարակություն

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԱՍՏՂԵՐԸ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՓՈԽԵԼ Է ՆԱԵՒ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ը

Համամոլորակային կարանտինի պատճառով համացանցում ու մեդիայում բոլորովին նոր իրավիճակ է։

Քաղաքականություն, աշխարհաքաղաքականություն, ընտրություններ, նախկիններ, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Հրայր Թովմասյան, անգամ՝ գազի գին․ բոլոր այս թեմաները, առավել եւս՝ մարզական, մշակութային, սոցիալական, հետին պլան են մղվել։ Մարդիկ համացանցում, կայքերում ու ՖԲ-ում որոնում են առողջապահական ու առողջությանը վերաբերող նյութեր ու երկրե-երկիր իրար են փոխանցում տարբեր բուսաբույժների ու բժիշկների խորհուրդները, թե ինչ ուտել (սխտորով, քրքումով, կիտրոնով ու կոճապղպեղով թուրմերի տարբեր բաղադրատոմսեր), ինչպես բարձրացնել իմունիտետը, ինչպես խանութից գնումներ անել՝ չվարակվելու համար։

Հայտնի է․ պահանջարկը ծնում է առաջարկ, եւ համացանցում՝ Յութուբում, Ֆեյսբուքում, վերջին շրջանում շատ կարելի է տեսնել տարբեր, նաեւ տեղական աստղաբանների, գուշակների, որոնք մարդկանց պատմում են, թե ինչ են հուշում աստղերը։ Նախ՝ ապրիլի համար։ 
Համացանցը ողողված է նաեւ մոտալուտ ապոկալիպսիսի մասին նախազգուշացնող (նաեւ՝ տեղական ) նյութերով, որոնցում Հին ու Նոր կտակարաններից մեջբերումներով թվարկվում են աշխարհի վերջի նշանները։ Դրանց թվում, ի դեպ, նաեւ՝ ժանտախտ։ Այլ խոսքով՝ պանդեմիա։ Իսկ պատճառները, երեւի ենթադրեցիք՝ սոդոմգոմորական մեղքեր, գեյ-շքերթներ, այլասերվածություն, անբարոյականություն, մրցավազք՝ փողի, սեքսի ու այլ հաճույքների հետեւից։ Վերջին շրջանում որոնվող նյութերի մի այլ պահանջարկված տեսակ եւս կա․ դրանք աշխարհի տարբեր գիտնականների՝ կենսաբանների, քիմիկոսների ու բժիշկների կարծիքներն են, թե ինչ է կորոնավիրուսը, եւ դրանից պե՞տք է վախենալ, թե՞ ոչ։ Այստեղ երկու հիմնական խումբ է ձեւավորվել, մեկը կորոնավիրուսը համարում է բլեֆ եւ գլոբալիստների հնարածը՝ որպես ժողովուրդների ստրկացնելու համաշխարհային մեծ դավադրության մաս։ Երկրորդը, իհարկե, այս ամենին լուրջ վերաբերվողներն են։ 

Այս տեսություններն արդեն իսկ ունեն իրենց կողմնակիցների ու հակառակորդների ստվար բանակներ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Այս ողջ բազմազանությունից առանձնացնում ենք ռուս հայտնի փիլիսոփա, թեոսոֆ Սերգեյ Լազարեւի եւ հնդիկ հայտնի յոգ, միստիկ ու փիլիսոփա Սադխգուրուի որոշ մտքեր։ Կորոնավիրուս․ ամեն ինչ կատարվում է նախախնամությամբ Սերգեյ Լազարեւը դեռ 2017 թվականին կանխատեսել էր, որ 2020-ի գարնանը սկսվելու է համաշխարհային մասշտաբով մեծ «մաքրում»՝ ասելով․ «Ինչի՞ն պետք է նախապատրաստվել։ Լինելու են մոլորակի իրավիճակի կտրուկ վատթարացում, անկայունություն, երկրաշարժեր ու համաճարակներ, կարող են լինել անպտղության ալիք, զանգվածային հիվանդացություն։ Կգա մի ժամանակ, երբ կանայք որոշ ժամանակ չեն կարողանա ծննդաբերել»։ Պատճառը «նուրբ պլաններն» են, որոնք մեզ շատ մոտենալու պատճառով ագրեսիայի յուրաքանչյուր տարատեսակ վերածվելու է մարդու ինքնաոչնչացման ծրագրի։ Լազարեւի տեսություններն այս հարցերում հայտնի են․ ճիշտ աշխարհընկալում, սերը՝ առաջնային, մարդու ինքնապաշտպանության բնազդից վեր կանգնել, աղոթք։ Ինչպե՞ս պահպանել, որ աշխատի բոլոր կենդանի արարածներին բնորոշ ինքնապահպանության բնազդը, բայց այն մղել այնպիսի հետնապլան, այն դարձնել երկրորդային, որտեղ այն չի կուտակելու ագրեսիա։ Լազարեւյան բանաձեւը՝ Աստված սեր է, Աստված առաջնային է, եւ որ Աստծո կամքը ներկա է յուրաքանչյուր իրավիճակում, յուրաքանչյուր իրադարձություն տեղի է ունենում Աստծո նախախնամությամբ՝ որպես մեծագույն բարիք, եւ ուղղված է մեր հոգիների փրկությանը։ 

Մի հրավիրեք ձեր կյանք մահը, եղեք երեխայի պես

Սադխգուրուն հավատում է վիրուսի գոյությանը, որ այն կարող է եւ սպանել, ու բժիշկների օրինակով՝ խորհուրդ է տալիս պահպանել սոցիալական հեռավորություն։ Բայց մնացածն արդեն խորհուրդներ են մարդու ներսի համար։ Վերջին դասախոսություններից մի հատված․ «Գերմանիայի հողերից մեկի ֆինանսների նախարարը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, ինքնասպանություն գործեց։ Սա բացասական պատկեր է։ Բայց այսպես չպետք է լինի, ամեն ինչ պետք է լինի մարդու գիտակցված ու հավասարակշռված մտքերի համաձայն։ Բայց աշխարհը դարձել է ավելի հանգիստ, խաղաղ, մեքենաները կանգնած են։ Ու մարդիկ սկսում են խորհել՝ ինչի՞ համար էր այս ողջ մրցավազքը։ Ու սա լավ հարց է։ Ես կարծում եմ՝ այլ կենդանի արարածները շատ երջանիկ են։ Ես տեսնում եմ, որ շատ վայրի կենդանիներ սկսել են հայտնվել փողոցներում, ու նրանք սկսում են մտածել, որ քանի դուք բոլորդ անհետացել եք, եկեք նորից մոլորակը երջանիկ դարձնենք։ Նրանք մտածում են՝ մարդկային վիրուսն անհետացել է»։ Սադխգուրուն մարդկությանը նմանեցնում է վիրուսին, որը վերածվել է թույնի իր ապրելու տեղի՝ մարդկային օրգանիզմի համար, մենք էլ՝ մարդկությունը, թույն ենք դարձել մեր կենսոլորտի ու ապրելու միջավայրի՝ Երկիր մոլորակի համար։ 

Մխիթարանք հնդիկ փիլիսոփայից

Չէ՞ որ մինչեւ կորոնավիրուսն էլ մարդիկ տառապում էին, ամեն րոպեն մեկ որեւէ մեկը երկրագնդի վրա կոտրվածքներ էր ստանում, ամեն 12 րոպեն մեկ որեւէ մեկը կորցնում էր վերջույթները։ Հետո էլ, յոգն ասում է՝ չէ՞ որ հիմա կարանտինից տառապող մարդկանց մեծ մասը նախկինում ճիշտ այդպես տրտնջում էր խելահեղ վազքից, ամեն օր աշխատանքի գնալուց։ «Նրանք դժգոհ փնթփնթում էին ամեն օր աշխատանքի գնալուց․․․ «ինչ ահավոր շեֆ է, ինչ սարսափելի խցանումներ», սա վերացավ, հիմա դուք ձեր սիրելի տանն եք։ Հիմա չորրորդ օրն է, բայց մարդիկ ասում են՝ «հերիք է, էլ չենք դիմանում»․․․ Այնպես չէ, որ Ձեր տան հետ ինչ-որ մի բան այն չէ, ինչպես նաեւ՝ ինչ-որ մի բան այն չէր ձեր աշխատավայրում։ Ուղղակի, դուք ուզում եք արտաքին աշխարհում կարգավորել ինչ-որ մի բան՝ չկարգավորելով սա»։ «Սա» ասելով՝ յոգը ցույց է տալիս ներսը՝ հոգին։ Սադխգուրուի ուղերձը մարդկությանը՝ յուրաքանչյուր մարդ՝ իր ունակությունների չափով, փորձի իր տան ներսում, իր մեջ իրավիճակը, կյանքի վայրկյանները դարձնել հրաշալի՝ տանը նստած։ Իսկ սրա համար հարկավոր է․ երբ գնում ենք աշխատանքի, դա անենք հաճույքով, եթե չենք կարող գնալ աշխատանքի, հաճույքով նստենք տանը, եթե փող ենք աշխատում, չմտածենք, որ պատերազմի դաշտում ենք։ Յոգն ասում է, որ չպետք է վախենալ նաեւ անորոշությունից ու չապրել սեփական մտքի բետոնե կաղապարի մեջ։

Նրա խոսքով՝ մարդը երբեք չի կարող լիարժեք կյանք ապրել, եթե չսովորի ապրել կյանքի անկանխատեսելիության հետ։ «Բնությունը՝ ինքը, կյանքի ձեւերն անորոշ են, դուք փորձում եք ստեղծել որոշակիություն, ինչը նշանակում է, որ, ըստ էության, մահվանը հրավիրում եք ձեր կյանք։ Իհարկե, կամաց-կամաց, որովհետեւ այնքան քաջություն էլ չունեք՝ դա մեկ հարվածով իրականացնելու համար։ Սա գիտեն բոլորը, քանի որ կյանքում միակ բանը, որ որոշակի է, մահն է։ Որքան քիչ ձգտեք որոշակիության, այնքան ավելի շատ կենդանի կմնաք»,- ասում է Սադխգուրուն։ Նա մարդկությանն առաջարկում է վերադառնալ 5-6 տարեկան երեխայի աշխուժությանը, այն ժամանակին, երբ երեխայի մոտ դեռ չի սկսվել հասուն մարդու «դիակային քարացումը», որի պատճառը մեծ հնդիկը համարում է մարդու՝ կյանքում որոշակիություն ստեղծելու մոլուցքը։

Կարդացեք նաեվ

Քաղաքական գործարք. Արթուր Ալեքսանյանը Գյումրիի քաղաքապե՞տ

Irina Abovyan

Առեղծվածային դեպք Սևանում. «9-րդ ալիք» լողափի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ կասկածների՝ նա որպես անհետ կորած որոնվում էր. Ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե նախարարն ինձ ցույց տա Covid 19-ով հիվանդի, պատրաստ եմ նրա հետ ողջագուրվել. Կարեն Վարդանյան

Irina Abovyan

Կրիշտիանու Ռոնալդուն` Պորտուգալիայում գործող իր հյուրանոցները կվերածի հիվանդանոցների. կորոնավիրուսով վարակվածները կբուժվեն անվճար

Irina Abovyan

Ինչպես պահել սխտորը ձմռանը, որպեսզի այն թարմ մնա և պահպանի իր օգտակար նյութերը. մեթոդ, որն ինձ փրկում է ամեն տարի

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. մարդատար ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. վարորդը մահացել է

Irina Abovyan