Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հին ավտոմեքենան՝ նորի դիմաց. նոր համակարգ ավտոշուկայում

iPress.am– Հայաստանի ավտոշուկայում առաջիկայում կկիրառվի «Trade-in» համակարգը: Ավտոմեքենաների «Trade-in» համակարգը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում: Վերջին տարիներին այն հաջողությամբ ներդրվել է նաեւ ԵՏՄ անդամ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի եւ Ղազախստանի Հանրապետություններում: Այս համակարգով քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց օգտագործած ավտոմեքենաները վաճառել տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնել նորը` վճարելով գնային տարբերությունը։ Իսկ ներկայացուցիչն իր հերթին հետագայում այն վերանորոգում է ու վերավաճառում` շահավետ պայմաններով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նվազեցնել ավտովաճառողներից գանձվող հարկերը։ Այս ճանապարհով նախարարությունը մտադիր է թեթեւացնել դեռեւս 2019 թվականին ՀՀ բերած մեծ թվով ավտոմեքենաների պարկը: Բացի այս, նախարարությունում հույս են հայտնում, որ այս համակարգի ներդրմամբ ավտոմեքենաների մեծ մասը կփոխարինվի նորով: Բացի այս, քաղաքացիներից գնված հին, օգտագործված ավտոմեքենաները պաշտոնական ներկայացուցչի կողմից մինչեւ վաճառքի հանվելը կենթարկվեն զննման, կվերանորոգվեն, կվերացվեն դրանց տեխնիկական խնդիրները: Բայց մյուս կողմից, ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող քաղաքացիւները չեն հավատում, որ այս համակարգը Հայաստանում լիրաժեք կգործի, քանի որ վստահ չեն, որ պաշտոնական ներկայացուցիչները օգտագործված մեքենայի համար խելամիտ գին կառաջարկեն:

Կարդացեք նաեվ

Մարդ պետք է ամոթ ունենա. Եռաբլուրից հետո տեսեք ինչ սթորի է արել Եվան ու հետո ջնջել

Irina Abovyan

Մսամթերք, հաց, ձուկ. թանկացումների նոր ալիք Հայաստանում.

Irina Abovyan

«Տարիներով չկրթվեց ու չզարգացավ մեր հասարակության մի ստվար զանգված»․ Սոնա Ռուբենյանի մայրը` դստեր հարսանեկան զգեստը քննադատողներին

Irina Abovyan

Երկրագնդի Վրա Անոմալ Մեծ Կենդանի Է Հայտնվել. Տեսեք, Թե Ինչ Հայտնաբերեցին Մարդիկ Նրա Ներսում…

Irina Abovyan

Տևական ժամանակ գազ չի լինի Երևանի մի շարք հասցեներում

Irina Abovyan

Մեր Հերոս Հայուհին Հաղթել է Սաֆարովի Քրոջը

Irina Abovyan