Հասարակություն

Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»:

Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին:

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միաժամանակ նշվել է, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով հայ ինժեներների աշխատանքները և նշել, որ կառավարությունն իր հերթին պատրաստ է օժանդակել ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներինՎարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներինՎարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներինՎարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

Կարդացեք նաեվ

Երևանի Հրազդանի կիրճում՝ Ալիխանյան փողոցի կողմից, երիտասարդն ընկերուհու հետ բարձրացել է ժայռերի վրա և չի կարողանում իջնել

Irina Abovyan

Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մոտակա ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել

Irina Abovyan

Ողբերգական դեպք Երևանում. «Ջերմուկ գրուպ» ընկերության տարածքում ամբարձիչի գազաբալոնի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

20-ամյա Վազգենը 4 ԱԹՍ է ոչնչացրել, եղել ռազմադաշտի թեժ կետերում, հիմա էլ շարունակում է ծառայությունը

Irina Abovyan

Տավուշի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 242 դեպք. մարզպետ

Irina Abovyan

Երեխային դպրոց ընդունելու համար բժշկական տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ ծնողների ահազանգի հետքերով

Irina Abovyan