Հասարակություն

Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երեւան է ժամանել է դատարկ. Freenews.am

Freenews.am -ը գրում է, որ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքաթիռը Բաքվից Երեւան է ժամանել  դատարկ։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ավելի վաղ factor.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատել էր, որ հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Երեւան, իսկ «Ազատություն» ռադիոկայանը եւ Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում էին իրականացնում  «Էրեբունի» օդանավայակայանից, որտեղ հավաքվել էին գերիների տասնյակ հարազատներ։

Ավելի ուշ երբ տեղեկություն տարածվեց, որ գերիներին տեղափոխող ինքնաթիռը դատարկ է ժամանել, ուղիղ հեռարձակումներն անջատվեցին։

NEWS.am-ին չի հաջողվել որեւէ պաշտոնական տեղեկություն կամ պարզաբանում ստանալ Կառավարությունից, որտեղ իրավասու անձանց հեռախոսները կամ անհասանելի են կամ զանգերին չեն պատասխանում։

Կարդացեք նաեվ

Նման կերպ «աչոկներ» հավաքելը սիրուն չէ. Շուռնուխի գյուղապետը` երեխայի առևանգման մասին.

Irina Abovyan

Հոկտեմբերի 25-ին մինչև 6 ժամ լույս չի լինի հետևյալ հասցեներում․ ՀԷՑ

Irina Abovyan

Երեխես սարսափելի հոգեբանական վիճակում է . ասում է՝ արձակուրդի անուն մի՛ տուր, մա՛մ. Զինվորի մայր

Irina Abovyan

Ընկերուհիները Մարիամ Փաշինյանին «թագավորի աղջիկ»-ով են դիմում

Irina Abovyan

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես չեմ մասնակցում նման միջոցառումների, սիրտ ու հավես չկա. Դավիթ Հակոբյան

Irina Abovyan