Քաղաքականություն

Պուտինի հետ հանդիպումը տևել է մոտ 3,5 ժամ. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները եղել են հագեցած ու արդյունավետ: Այս մասին Մոսկվայում հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասել է, որ բանակցությունները տևել են մոտ 3,5 ժամ, հանդիպումը շատ արդյունավետ է եղել՝ չնայած որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:

Քննարկվել են շատ պայմանավորվածություններ, այդ թվում՝ ավելի վաղ ստորագրված համաձայնագրերի իրականացումը:

ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայնագրեր ունի հայ-ռուսական համատեղ ռազմական խմբավորման ու միասնական տարածաշրջանային ՀՕՊ-ի մասով՝ նշելով, որ Պուտինի հետ քննարկել է կոնկրետ պլաններ ու մեխանիզմներ՝ կապված տարածաշրջանում նոր իրողությունների պայմաններում համաձայնագրերն իրականացնելու հետ:

Փաշինյանն ասել է, որ հիմա կարևորագույն հարցերից մեկը ԶՈւ-ում բարեփոխումներն են, ինչը կատարվում է ռուսական կողմի աջակցությամբ: Դա եղել է Պուտինի հետ բանակցությունների կյարևորագույն հարցերից մեկը:

Կարդացեք նաեվ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կլքեն նաև Զոհրաբյանն ու Մելքումյանը

Irina Abovyan

Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է. Փաշինյան

Irina Abovyan

Թուրքերը գտել են ՀԱՅԵՐԻ հարստությունը․ Այս մասին լռում են բոլորը

Irina Abovyan

Վրաստան․ բախում մահմեդականների և քրիստոնյաների միջև մզկիթի պատճառով

Irina Abovyan

Ուշ թե շուտ Ադրբեջանը նորից ռազմական ճանապարհով կփորձի բռնազա վթել այդ տարածքները։ Որպեսզի դրանից հայերը խուսափեն, պետք է… Սերգեյ Ստանկևիչի հայտարարությունը

Irina Abovyan

Հայ-ռուսական կարևոր որոշումներ. Թուրքիան սրել է հրամայականը

Irina Abovyan