Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։

Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։

Փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցը։ Այս պահին նաև առկա է բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Արդեն իսկ հայտնի է, ՔԿ համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, իսկ թեստեր բավարար չափով չեն հանձնվում։ Հաշվի առնելով այդ, պաշտպանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Փաստաբանական թիմը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին վերաբերող մանրամասն տեղեկատվություն՝ բժշկական եզրակացություն, ստացած բուժում, չի հրապարակելու, քանի որ դա խիստ անձնական տեղեկություն է և բժշկական գաղտնիք։

Կարդացեք նաեվ

ՍԱ հիշեք պարոն վարչապետ և ձեր ականջին օղ արեք… ինչու՞ եք ձերբակալել Գորիսի քաղաքապետին, գուցե նրա համար, որ…Սյունեցու կոշտ պատասախանը Փաշինյանին

Irina Abovyan

Մենք երբեք չենք մոռանալու այս խոսքերը. Հայ լավագույն բլոգերներից մեկի ջախջախիչ խոսքը Սերժ Սարգսյանի մասին

Irina Abovyan

Ահաբեկիչներին ստկացնել հենց հիմա․ Ռոհանիի Դաժան Հրամանը

Irina Abovyan

Սուտ է՝ վարչապետը մտադիր չէ փակել Facebook-ը Հայաստանում. Մանե Գևորգյան

Irina Abovyan

Հայկական մաֆիան ամենաայլանդակն է աշխարհում․Լևոն Շիրինյան

Irina Abovyan

Նիկոլի Շտապ զանգը Տաշիր Սամոյին․ Ապրես Սամվել

Irina Abovyan