Հասարակություն

«Անընդհատ աճում է թիվը»․ ի՞նչ է պատմում գյումրեցի աղջիկը Բելգիայից

Մեր հայրենակից Լիդա Բադոյանն այս օրերին ապրում է Բելգիայի Բրյուսել քաղաքում: Գյումրեցի աղջիկը Բելգիա էր մեկնեել մագիստրատուրայում ուսանելու, զուգահեռ նաև աշխատելու նպատակով:

«Ա1+»-ի հետ զրույցում Լիդան պատմում է՝ դասերն այս պահին անցկացնում են առցանց  ռեժիմով, որոշում կա այդպես շարունակել մինչև սեպտեմբեր:

Աշխատանքի բնույթից կախված այն ևս տնից են կազմակերպում: Լիդան Բրյուսելում անգլերեն է դասավանդում, աշակերտների հետ կապ հաստատում է տեսազանգով :

«Իրավիճակը բավականին լուրջ է, անընդհատ աճում է թիվը։ Կարանտին է հայտարարված, բայց դրսում մարզվելը, քայլելը տան մոտակայքում, խանութ, դեղատուն գնալը թույլատրվում է»։ 

Լիդան ասում է՝ մարդիկ հետևողական չեն, խախտում են կարանտինի ռեժիմը, գնում են մի քաղաքից մյուսը՝ հարազատներին այցելելու, սոցիալական հեռավորությունը լավ չեն պահում:

Նաև պատմում է, որ Բելգիայի Կառավարությունը բավականին լուրջ քայլեր է ձեռնարկում քաղաքացիներին ֆինանսապես օգնելու համար, եթե համապատասխան պայմանագիր ունեն։

Մեր հարցին, թե այս ընթացքում վերադառնալու ցանկություն չունե՞ր, Լիդան արձագանքում է, որ պլաններ ուներ հունիսին վերադառնալու, բայց եթե իրավիճակը չհանդարտվի, գուցե չեղարկի.

«Օդանավակայանը ամենավտանգավոր տեղերից է հիմա, ու միանշանակ վտանգի կենթարկեի շատերին։ Իհարկե, շատերի համար մնալը հնարավոր չէր, ու ուղղակի ստիպված էին վերադառնալ»։ 

Պատմեց, որ ունի ընկերներ, ովքեր վերադարձել  են Հայաստան ու մնացել խիստ կարանտինի մեջ մինչև գաղտնի շրջանի ավարտը:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Բելգիայում կորոնավիրուսով վարակված է 16.770 մարդ, արձանագրվել է մահվան 1143, առողջացման՝  2872 դեպք:

Կարդացեք նաեվ

Քաշքշուկ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև. մեկ մասնակից բերման ենթարկվեց

Irina Abovyan

«Վերմիշել, ձեթ, յուղ, ամեն ինչ թանկացել է, ժողովրդի վիճակը ծանրանում է». հարցում՝ Երևանում

Irina Abovyan

Ինչպե՞ս պատրաստել աբխազական աջիկա, ձեզ եմ տրամադրում մայրիկիս բաղադրատոմսը

Irina Abovyan

Վրաստանն ի վերջո թույլատրեց,որ ջավախահայերի օգնությունն ուղարկվի Հայաստան

Irina Abovyan

Վերջին 1 օրում COVID-19-ից 28 մարդ է մահացել. այլ պատճառով մահերի թիվը 4 է

Irina Abovyan

Էս լավ տղու արածները վերջին օրերին անգնահատելի են, ինքը թասիբով հայ ու հայրենասեր տղու մարմնացումա: Ինքը ցույցա տալիս, որ տղեն իրա ասած ցանկացած խոսքի տերը պետքա լինի. Աշոտ Ասատրյան

Irina Abovyan