Շոու-բիզնես

Մահացել է Տաթև Սարգսյանի հայրիկը (լուսանկար)

Դերասանուհի Տաթև Սարգսյանը վերջին շրջանում Ինստագրամի իր էջից հեռացրել էր բոլոր լուսանկարները, այս ընթացքում նա նախընտրում էր ստվերում մնալ։

Մոտ մեկ ամսվա լռությունից հետո Տաթևը  էջում միակ լուսանկարն է հրապարակել ու հուզիչ մեկնաբանություն գրել։ 

«Չգիտեի, որ այս տարին տանելու է այսքան շատ… ու դառնալու անտանելի…

Ծնվում ես, որ ի՞նչ, որ սովորես ճանապարհել քեզ ծնողի՞ն..
ևս մեկ օր անցավ, բայց ոչ «ան-ցավ»…. Ես չգիտեի, որ վերջին անգամ եմ հետդ խոսում, չգիտեի, թե ի՞նչ է նշանակում ատել աշխարհը, չգիտեի, որ մի ամբողջ կյանք պատրաստվում էի այս ցավի համար… չգիտեի դաժանություն, դժբախտություն, դատարկություն… չգիտեի, որ դու կարող ես չլինել…. Սրտիս վրա անարդար լռություն է կարած…

Չեմ կարող գտնել սառնասիրտ լինելու տարբերակ, որպեսզի հասկանամ, թե ամեն ինչ ժամանակին է լինում.. Ժամանակը կանգ է առել երկար ժամանակով… որևէ բան հասկանալու համար պիտի վերածնվեմ…

Երկինքը, որն այդքան շատ էի սիրում, շուռ եկավ գլխիս, դաղեց, չոքել եմ… էդ անծայրածիր երկինքը դավաճան է, իսկ ժամանակը դահիճ. քոքից կտրել է ամուրը, քաղցրը, անփոխարինելին, ջերմությունը, լույսը, բարությունը, կարոտը, կյանքը…

Դրանք երկուսը քոքից կտրել են կյանքս… ուժս ինչի՞ս է պետք, եթե անզոր եմ, եթե աշխարհի մեջ «հատիկ» եմ, եթե «կաթիլ» եմ, եթե ավելորդ եմ բախտի որոշումների մեջ…

Իմ կարոտը չչափեցին ու առանց ինձ հետ մրցելու ինձ հաղթեցին… ուժս ինչի՞ս է պետք, եթե երազանքներս օդում մնացին….

Ես երբեք սենց ցավի համար առանձին ուժ չէի պահել, Պապ… Ծնողս..

…ինձ ասում էիր հանդուրժող լինել։ Ես քեզ խոստանում եմ «մեծանալ» ու ներել բախտը, բայց դեռ երկար բախտից երես կթեքեմ.. սրտիս արագ աշխատանքից արթնանում եմ, ուզում եմ հավատալ՝ երազ էր, բայց կոկորդիս կանգնած իրականություն է….

Երանի նրանց, ովքեր կարող են ասել՝ ՊԱՊ, ու լսեն` հա ջան..
իսկ ես չեմ դիմանում լռությանը…
Երանի երանի տայի ինձ..
Մաման ասում ա՝ իր վերջին՝ քեզ 7 անգամ զանգելուց հետո հետ կզանգես.. Ինձ էլ ա դեռ թվում, որ կփոխես ամեն ինչ…

Ինձ կյանք տվող,
Ինձ կյանք տալուց բացի այնքան շատ ես «կյանք տվել»…
Եղիցի լու՛յս Քեզ հետ, աչքիս լույս…..»։
 

Կարդացեք նաեվ

Սեքսուալ, տարբեր ու միշտ հետաքրքիր. 42-ամյա Լուիզա Ներսիսյանի 10 ամենատպավորիչ ոճափոխությունները (ֆոտո)

Irina Abovyan

Անահիտ Սիմոնյանը ամուսնալուծությունից հետո սեքսուալ ու կրքոտ վիդեոներ է հրապարակում

Irina Abovyan

Մտածում էի՝ ինչի հենց ես, պատկերացնում էի կյանքս առանց քայլելու. Գարիկ Պապոյանի անկեղծ խոստովանությունը՝ չքայլելու ծանր պատմության մասին

Irina Abovyan

Ամենագեղեցիկ նկարված նկարը,որ երբևէ տեսել եմ․ Սիլվա Հակոբյանը դստեր դիմանկարն է հրապարակել

Irina Abovyan

Առաջին տեսանյութը Արուս Տիգրանյանի հարսանիքից

Irina Abovyan

Մերի Մակարյանը ցույց է տվել, թե ինչ շքեղ նվեր է ստացել ամուսնուց ծննդյան օրը

Irina Abovyan