Քաղաքականություն

Չեմ ուզում նշել իմ թուլությունները, ես թշնամիներ ունեմ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուս լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում պատասխանել է վերջինիս հարցին, թե արդյոք անցյալի հայացքները չե՞ն խանգարում երկրի զարգացմանը, և արդյոք երկիրը պետք է նորովի՞ զարգանա:

Քոչարյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Անկասկած, երկիրը պետք է զարգանա, սակայն չեմ կարծում, որ անցյալի հայացքները արգելակ են երկրի զարգացման համար: Ընդհակառակը, կարելի է կապիտալիցազվել և՛ այստեղ, և՛ այնտեղ: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է կապիտալիզացնել մեր արժեքները՛՛:

Նշենք նար, որ հաղորդման ավարտին Պոզներն ավանդույթի համաձայն բլից հարցեր է ուղղել իր զրուցակցին:

– Ի՞նչն եք համարում ձեր ձեռքբերումը:

– Իմ կարիերան:

– Ինչն ե՞ք ամենից թանկ գնահատում:

– Ընկերությունը:

– Եթե ոսկե ձկնիկ բռնեիք և այն ձեզ երեք ցանկության հնարավորություն տար, որո՞նք կլինեին այդ ցանկությունները:

– Կհրաժարվեի:

– Ի՞նչ թերություն եք ներում մարդկանց հեշտությամբ:

– Վախկոտություն:

– Ի՞նչ թերություն երբեք չեք ների:

– Դավաճանություն:

-Ո՞ր մարդկային հատկությունն եք ամենից բարձր գնահատում:

– Հավատարմություն:

– Սատանան Ձեզ անմահություն է առաջարկում, այն էլ առանց որևէ պայմանի, համաձայնում ե՞ք:

– Ոչ:

– Ձեր գլխավոր ո՞ւժը:

 – Մխիթարանքը:

– Ձեր գլխավոր թուլությո՞ւնը:

– Այդպիսիք չկան, ավելի ճիշտ՝ չեմ ուզում դրանք նշել, ես թշնամիներ ունեմ:

– Եթե հանդիպեք Բարձրյալին, ի՞նչ կհարցնեիք:

– Ինչո՞ւ էր ողջ կյանքում փորձությունների ենթարկում ինձ:

Կարդացեք նաեվ

Իմ քույրը որևէ վատ բան չի առաջարկել․ Հրաչյա Հակոբյանը բարկացավ

Irina Abovyan

Պարզապես ջախջախիչ է լինելու

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդմոն Մարուքյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Irina Abovyan

ՀՔԾ-ն Աննա Մկրտչյանի հոր գործով որոշում է կայացրել

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է

Irina Abovyan

«Հանգի´ստ, ժողովու´րդ». միջադեպ Փաշինյանի քայլերթի ժամանակ

Irina Abovyan