Քաղաքականություն

«Վարչապետի խորհրդական Աննան երեքշաբթի նորից գալու ա». սկանդալային ձայնագրություն

Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

Այս մասին գրել է mediaport տելեգրամյան ալիքը եւ կից հրապարակել նաեւ սկանդալային ձայնագրությունը։

«Բարի լույս, բոլորին. մի րոպե ուշադրություն։

Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որեւէ բան արված չլինի»,-ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։

Նշենք, որ Երեւան քաղաքի քննչական վարչության պետը ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ Անրի Վարդանյանը։ Նույն Ջհանգիրյանը, որի հետ Աննա Վարդապետյանը պարբերաբար հանդիպում է ԲԴԽ-ում՝ նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցած քրեական գործերն ուղղորդելու համար։

Կարդացեք նաեվ

SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին (Տեսանյութ)

Irina Abovyan

Ալեն Սիմոնյանի պահվածքը ոտքից գլուխ վիրավորանք է ու հայհոյանք. Մետաքսե Հակոբյան

Irina Abovyan

ԱՆՊԱՅՄԱՆ ԴԻՏԵՔ Գոռին: Եթե Քոչարյանը հաղթեր Կաշմառ էր Լինելու: Նոր Սարսափելի Բացահայտում

Irina Abovyan

ԱՄՆ֊ն կոշտ ապտակ է հասցնում Ռուս֊Թուրքա֊Ադրբեջանական եռյակին՝ Կարսի ու Նախիջևանի հարցը արդիանում է

Irina Abovyan

Վարչապետն իր ասածի տերը չէ․ եթե ղեկավարը խոստումներ է տալիս և չի կատարում,պետք է դիմում գրի և հեռանա

Irina Abovyan

Նոր զարգացումներ Աննա Մկրտչյանի հետ տեղի ունեցածի գործով. Արամ Վարդևանյանին կանչել են ՀՔԾ

Irina Abovyan