Հասարակություն

Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է հատկացնում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Որպես արտակարգ իրավիճակների արձագանքման գլոբալ փաթեթի մի մաս, այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների օգնության փաթեթը։

Համաձայն որոշման՝ այս երկրները կկարողանան օգտվել արագացված ընթացակարգով հատկացվող միջոցներից, որոնք ուղղված կլինեն COVID-19 համաճարակի հետևանքները մեղմելու և վերացնելու համար:

Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին և Հայաստանին հատկացնում է 3 մլն դոլար, որն ուղղվելու է կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների և պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։
     Համաշխարհային բանկի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհապաղ տրամադրված ֆինանսավորման առաջին փաթեթի շրջանակներում աշխարհի 25 երկրներ կստանան ընդհանուր առմամբ գրեթե 2 միլիարդ դոլար:
     Տաջիկստանը և Ղրղզստանի Հանրապետությունը կստանան 11․3 և 12․15 մլն դոլար, Ռումինիան՝ 411 մլն դոլար, Ղազախստանը՝ 10 մլն դոլար:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես արձագանքեց Աշոտյանը, երբ հաղոդման ժամանակ միացրեցին հեղափոխական երգեր

Irina Abovyan

Հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Հակառակորդն անգամներով շատ կորուստ է կրում․պարտություն է մի 2 գյուղի համար այսքան կորուստը

Irina Abovyan

Այս կինը իր կրակոտ պարով խելքահան է արել միլիոնավոր տղամարդկանց․․․Դիտեք և համոզվեք ինքներդ

Irina Abovyan

10 ոստիկան` մեկի դեմ. քաղաքացուն կոպտորեն բերման ենթարկեցին դիմակ չկրելու համար

Irina Abovyan

Նոր մանրամասներ Երևանում 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակցի կողմից աներոջը սպանելու դեպքից. նա մինչև ատամները եղել է զինված. ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ընտանիքի անդամները չեն տուժել.

Irina Abovyan