Հասարակություն

«Փորձում էր սելֆի անել». մահացել է Ելենա Փինջոյանի 14–ամյա որդին

«Նեպոսեդի» մանկական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ 

Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: 14-ամյա Կիրիլ Փինջոյանն ընկել է երրորդ հարկի պատուհանից։ 

Նախնական տվյալների համաձայն` դեռահասը փորձել է սելֆի անել պատուհանագոգին, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է։ Տանն այդ պահին եղել է միայն տատը, բայց նա չի տեսել՝ ինչով է զբաղված թոռը։ Կիրիլի մարմինը հայտնաբերել են տան մոտ։ Հետաքննություն է ընթանում։ 

Կիրիլն ակտիվ մասնակցություն է ունեցել «Նեպոսեդի» ստուդիայի կազմում և հայտնի մանկական համույթի համերգների հաղորդավարներից մեկն էր եղել։ Բացի այդ, նա հաղորդումներ է վարել տարբեր հեռուստաալիքներով և նկարահանվել կինոյում։ 

Կարդացեք նաեվ

Շենգավիթում հայտնաբերվել է Հայաստանի հայտնի բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին

Irina Abovyan

52-ամյա դպրոցի տնօրենը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Irina Abovyan

ՇՏԱՊ․Երևան-Սևան ճանապարհին բենզալցակայանը ազրբեջանական չէ.Բացառիկ Կադրեր

Irina Abovyan

Հրշեջները մեկուսացրել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին փոխհրաձգություն չկա. սպասողական վիճակ է. ինչ իրավիճակ է Վերին Շորժայում

Irina Abovyan

Կալանավորի հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել են մկրատի կոտրած ծայր, 2 ներարկիչ

Irina Abovyan