Ժամանց

Սեքսուալ խառնվածքներն՝ ըստ կենդանակերպի նշանների

Խոյ (21.03- 20.04)

Սովորաբար, դուք բավականին հստակ կարողանում եք հետևել ձեր մարմնի թելադրանքներին և առանց կեղծ համեստության պատասխանում եք նրան: Սա, իհարկե, ճիշտ մոտեցում է: Առողջ մարմնին՝ առողջ սեքս: Հանուն սեքսի դուք շատ զոհողությունների կգնաք, որովհետև գնահատում եք հաճույքը:

Դիտեք նաև՝

Բայց հիմա ձեր ինտիմ կյանքում թվում է՝ կան որոշակի դժվարություններ:

Ձեր զուգընկերն ամենացանկալի մարդն է ում դուք երբևէ հանդիպել եք, սակայն մտերմությունն ու ինտիմ կապն անհասանելի է թվում: Դուք փորձում եք կիրառել տարբեր ռազմավարություններ, որոնք արդյունք չեն տալիս:

Որպես խորհուրդ, թողեք ամեն ինչ գնա իր բնականոն ընթացքով և սիրելիի հետ բոլոր հարբերություններն անթերի կլինեն:

Ցուլ (21.04- 20.05)
Oh, ինչպիսի բարդ ծրագիր, ինչպիսի լուրջ աշխատանք: Կարծես, ձեր բոլոր մտքերն ու զգացմունքներն այժմ կենտրոնացված են բիզնեսի վրա: Եվ դա, անկեղծ ասած, այնքան էլ լավ չէ, եթե դուք, իհարկե, չեք երազել, որ ձեր կյանքի մնացած օրերն անցկացնեք գրասենյակում՝ որպես բարեխիղճ մեղվապահ:

Կենդանակերպի այս նշանի համար զգացմունքներն ու սեռական հաճուքը գործում են ըստ պահի ազդեցության: Դուք պատրաստ եք առանց վարանելու տրվել նրան, ով կգրավի ձեր սիրտը: Այս տարի հատկապես ուշադիր եղեք, որովհետև ձեզ գրավելու գործընթացում ներգրավված սրտակերները բավականին վտանգավոր են:

Երկվորյակ (21.05-21.06)

Նա, ով պատրաստվում է առաջ գնալ, բայց անընդհատ հետ է նայում և փնտրում անցյալը, առաջին հերթին, ամենայն հավանականությամբ, հեռու չի գնա, և երկրորդ, վտանգում է «կոտրել» իր վիզը հանուն անցյալի: Այս ամենը վերաբերում է նաև այս կենդանակերպի սեռական կյանքին:

Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է հիշել իր նախկին սիրեցյալի հետ անցկացրած սեքսից հիանալի պահեր և հաճելի դիրքեր, բայց ինչպես ամեն հարցում, այնպես էլ անկողնում, մի մոռացեք, որ նորությունները թարմացնում են օրն ու կյանքը, անցյալից կառչեք միայն լավ հիշողություները վերապրելու համար, հակառակ դեպքում նոր անկողնում նոր սիրելիի հետ հիշելով անցյալն՝ ամեն ինչ կփչացնեք:

Խեցգետին (22.06-22.07)

Նա ձեզ առաջին հերթին ուզում է, հետո միայն սերում կամ սիրում և ցանկանում է ձեզ կամ էլ պարզապես սեքս է ուզում, իսկ դուք նրան մեծ հաշվով չեք հետաքրքրում …

Մինչ այս հարցերն իքներդ ձեզ տալը, պատասխաններ փնտրելն ու ինքնախարազանմամբ զբաղվելը, ուղղակի հստակ ու բացահայտ փորձեք պատասխանել այն հարցին, թե դուք ինչ եք ուզում նրանից:

Կենդանակերպի այս նշանին բոնոշ են գաղտնիությունն ու խորհրդավորությունը, բայց դուք պետք է արդեն հասկացած լինեիք, որ անկողնում այդ ամենն ուղղակի խանգարում են: Ավելի վստահ և ազնիվ եղեք Ձեր ցանկությունների մեջ, քանի որ 21015 թվականն այն հաջողակ տարիներից մեկն է, որը քեզ հնարավորություն կտա ունենալու հիանալի և հասկացող զուգընկեր, որը քեզ երբեք չի ձանձրացնի անկողնուն:

Առյուծ (23.07-23.08)

Այս ամառ աստղերը ձեզ խոստանում են կարիերայի առաջընթաց, այսպես որ, այս տաք օրերին դուք իրավունք ունեք մեծ ոգևորությամբ հանձնվել սիրային հետաքրքիր արկածներին: Կենդանակերպի այս նշանի համար սեքսը համարվում է հարազատ տարերք, որը կյանքում նրան ինքնարտահայտման կարևոր բաղադրիչն է համարվում:

Այս առումով, դուք չեք տառապում ավելորդ բարդույթներից և չունեք տաբուներ, պարզապես տարին ձեզ համար նախատեսել է ավելի նուրբ ու եթերային տեսակով զուգընկեր, որոնց պետք է չվախեցնել կրքոտության մեծ չափաբաժնով:

Կույս (24.08-22.09)

Կատարյալ օրգազմի մասին բոլորն են երազում, բայց դուք հիանալի պատկերացում ունեք երազանքների և իրականության տարբերությունների մասին: Կույսերը հակված են վերլուծել իրենց սեփական համակրանքը, ցանկությունները: Նրանց դուր է գալիս ամեն ինչ պահել վերահսկողության ներքո:

Կենդանակերպի այս նշանները ձգտում են հարաբերություններում և անկողնում հասնել կատարելության, որը երբեմն վերածվում է մոլի նպատակի: Բայց, եթե զուգընկերը կարողանում է նրանց ցանկությունները հունից հանել, ապա մոռանում են բոլոր կանոնների մասին և տրվում պահին: Աստեղերն այս տարի անկողնային նոր փորձություններ է խոստանում:

Կշեռք (23.09-23.10)

Դուք այնքան եք լսել, որ կշեռքները կարողանում են գտնել իրենց կանացի երջանկությունը բացառապես ներդաշնակության մթնոլորտում կամ, առնվազն, շքեղ ննջասենյակում, որ նրանք նույնպես գրեթե պատրաստ են հավատալ դրան:

Սակայն, կշեռքները շատ լավ գիտեն, թե ինչ տարօրինակ և ռիսկային գործողությունների են պատրաստ, եթե այդ տղամարդն իսկապես ցանկալի է նրանց համար: Հիմնականում այդ ֆանտազիաները նրանք թողնում են իրենց համար, բայց, եթե որոշեն իրականացնել այդ արկածները, ապա ոչնչի առջև չեն կանգնի:

Այս տարի կշեռքները պետք է փորձեն ավելի համարձակ իրականացնել իրենց ցանկությունները, որովհետև աստղերն այս տարի նրանց բնական հմայքին ավելացրել են նաև գրավչության կանչող հատկանիշներ, որոնք կօգնեն իրականացնել նրանց ցանկացած չարաճճի երազանք:

Կարիճ (24.10-22.11)

Ձեր սեքսուալ խառնվածքն ուղղակի երևակայություններ է քանդում, որոնց մասին շրջապատը կարող է լեգենդներ հյուսել, իսկ շատերը, իհարկե, երազում են զգալ այն ամենը իրենց վրա:

Սակայն, կարող ենք կռահել, որ այդ համարձակ քայլն իրականացնելու համար ոչ բոլորի ուժը կպատի: Հարաբերությունները ձեզ հետ կարելի է բնութագրել՝ պայքար առանց կանոնների:

Աղեղնավոր (23.11-21-12)

Ձեզ դուր է գալիս ձեր կյանքը, դուր է գալիս սեքսը, դուք հիանում եք ինքներդ ձեզնով: Որպեսզի ստանաք կատարյալ պատկեր, կա մեկ կարևոր հարցը, որ դեռ պետք է տաք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք ցանկանում եք, որ այս մարդը լինի ձեր մշտական ​​զուգընկերը:

Ժամանակի ընթացքում ամեն ինչ կգնա այնպես, ինչպես դո՞ւք եք ցանկանում, թե՞ պետք է շարունակեք նոր հերոսի որոնման աշխատանքները:

Աղեղնավորների համար այդ ամենը կարևոր է, իսկ, եթե ինչ-որ բան սխալ ընթանա նրանք երբեք չեն խաբի զուգընկերոջը: Պարզապես հիշեցնենք, որ աղեղնավորները պահանջկոտ են և իդեալականության կողմնակից, ինչը ոչ մի տեղ, այդ թվում և սեքում, ինչպես հայտնի է, չկա:

Այծեղջուր (22.12-20.01)

Ձեզ շրջապատող մարդկանց համար դուք փակ մարդ եք, բայց դա ոչ այնքան ձեր խառնվածքն է, որքան ցանկացած իրավիճակում տեղի ունեցածի հիմքերը հասկանալն ու ճիշտ որոշում կայացնելու սովորությունն է:

Սակայն, ձեզ վաղուց հայտնի է, որ սեքսում սովորական կանոններ գոյություն չունեն, այստեղ ճիշտ է նա, ով իրեն պահում է, ոչ թե այնպես, ինչպես «պետք է», այլ այնպես, ինչպես «ուզում է»:

Նույնիսկ աշխարհի ամենաբարձր IQ ունեցող տղամարդիկ սիրում են, որ իրենց անկողնում առաջարկում են որոշ տարբերակներ, այնպես որ մի մոռացեք այդ մասին:

Ջրհոս (21.01-19.02)

Ամենահայտնի սրտակեր և հաջողակ տղամարդկանցից մեկը ժամանակին իր փորձով կիսվեց ընկերների հետ. «Եթե դուք ինչ – որ պահի կունենաք երկու սիրեկան, ապա որոշ ժամանակ անց նրանք միասին կանհետանան»:

Թվում է, որ ձեր կյանքում հենց հիմա նման շրջան է: Միակ տարբերությունն այն է, որ դուք սովոր չեք կորցնել ձեր գլուխը նույնիսկ ամենաթեժ քնքշանքներից և համբույրներից և թույլ չեք տալիս այդ հարաբերություններին ունենան իրենց բնականոն ընթացքը, իսկ արդյունքում, իհարկե, հայտնվում եք մեկուսացման եզրին: Դուք տեսակով կրքոտ եք, սակայն սահմանափակում եք ձեր ցանկությունների իրական չափսերը: Ավելի լավ է թողնեք վերահսկման տխուր համակարգը և ավելի ակտիվ գործեք թե կանքում, թե անկողնում:

Ձկներ (20.02-20.03)

Սեսքը նուրբ երիտասարդի հետ, ով ապրում է մոտակա տներից մեկում, համալսարանի պրոֆեսոր է կամ գիտնական: Ձկների էրոտիկ երևակայությունները համարվում են ամենաբազմերանգներից մեկը:

Իհարկե, դուք այնքան էլ միամիտ չեք, որպեսզի նրան մանրամասն պատմեք և թելադրեք ձեր երևակայությունների մասին, բայց այդ պատկերացումներից որոշ «ընտրված հատվածներ» նրան իսկապես դուր կգան:

Կարդացեք նաեվ

5 կենդանակերպի նշաններ առասպելականորեն կհարստանան 2021-ի մայիսին

Irina Abovyan

Ինչպես ընտրել փողի թալիսման ըստ Կենդանակերպի նշանի

Irina Abovyan

Ո՞րն է քո սիրելի գույնը և ի՞նչ է այն նշանակում – թեստ

Irina Abovyan

Չինական ՀՈՐՈՍԿՈՊ 2021 թվականի դեկտեմբերի համար

Irina Abovyan

Մայիսի 23-ի Աստղագուշակ

Irina Abovyan

Ընտրեք սրտիկը և իմացեք, թե ձեր կյանքում մոտ ժամանակներում թե ինչ է տեղի ունենալու

Irina Abovyan