Հասարակություն

Ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ վրաերթի է ենթարկել մորն ու աղջկան և տապալել «սվետաֆորը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 2-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած BMW X5 մակնիշի և 27-ամյա Մարտին Տեր-Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը սահելով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 41-ամյա Վարդուհի Վիրաբյանին և 8-ամյա Ելենա Սարգսյանին։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Վ. Վիրաբյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և հայտնվել մայթին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառվարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյոթեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

 Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Ցնցող ուղիղ եթեր՝ Մերի Տոմոյանը տեսեք ի՞նչ է ասում. Կեցցես

Irina Abovyan

Երգիչ Արտո Թունչբոյաջյանի Շոկային բացահայտումը

Irina Abovyan

Այս տարի մաքրեք ձեր շրջապատը կեղծ և տգետ մարդկանցից․ Լյուսյա Հակոբյան

Irina Abovyan

Դաժան վթար Հայաստանում. 4 վիրավորներից մեկի ոտքը կտրվել է

Irina Abovyan

Մարիամ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել իր և Աննա Հակոբյանի անցյալից

Irina Abovyan

«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով». պատերազմի ընթացքում նամակի միջոցով ծանոթացած զույգը նշանադրվեց

Irina Abovyan