Առողջություն

Կոճապղպեղով ու քրքումով թեյի պատրաստման եղանակը և 4 պատճառ այն հաճախ ըմպելու համար

Քրքումն ու կոճապղպեղը վաղուց հայտնի են իրենց օգտակար հատկություններով,ուստի այս համեմունքները համադրելու դեպքում կարելի է ստանալ յուրահատուկ ըմպելիք,որը կօգնի ազատվել ամենատարբեր առողջական խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոճապղպեղով ու քրքումով թեյի պատրաստման եղանակն ու 4 պատճառ այն հաճախ ըմպելու համար

Դիտեք նաև՝

Թեյի պատրաստման եղանակըԱյս օգտակար համեմունքներով թեյը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջուրը եռացնել այնուհետև աստիճանաբար ավելացնել 2 թեյի գդալ աղացած քրքում և 1 թեյի գդալ քերիչով մանրացրած կոճապղպեղ ու լավ խառնել:Շարունակել եփել թեյը թույլ կրակի վրա ևս 10 րոպե այնուհետև վերցնել կրակից և խմել մի փոքր սառչելուց հետո: Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքը քաղցրացնել մեղրով, մեղրախոտով կամ շաքարով:Թեյի օգտակար հատկությունները

Բարելավում է մարսողությունըԿոճապղպեղը շատ օգտակար է մարսողական համակարգի համար:Այն հանգստացնում է որովայնի մկանները և օգնում է հեշտ յուրացնել մթերքը,իսկ քրքումի մեջ պարունակվող քրքումինը խթանում է լեղապարկում լեղու արտադրությունը:Բացի այդ,այս բույսերն օգնում են ազատվել նաև մարսելախանգարումից ու սրտխառնոցից

Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակըՀետազոտությունները ցույց են տվել,որ քրքումինը նպաստում է ինսուլինի արտադրմանն ու բարելավում է դրա նկատմամբ օրգանիզմի զգայունությունը,իսկ այս հատկությունները շատ կարևոր են շաքարային դիաբետով հիվանդների համար

Հակաբորբոքային ազդեցություն է ունենումՔրքումով ու կոճապղպեղով թեյը հիանալի հակաբորբոքային միջոց է Այս բույսերը հատկապես օգտակար են հոդերի ու մկանների համար ուստի նման ըմպելիքի գործածությունը կօգնի մեղմել այնպիսի բորբոքային հիվանդությունների ախտանշանները,ինչպիսին են արթրիտն ու արթրոզը

Հարուստ է մանգանովԱյս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ մանգան,իսկ այս տարրը պահպանում է ոսկրային հյուսվածքների առողջությունը պայքարում է բորբոքումների դեմ և օգնում է կարգավորել նյութափոխանակությունն ու մարսողությունը:Բացի այդ մանգանը մասնակցում է նաև խոլեստերինի և ածխաջրերի մակարդակների կարգավորման գործընթացին ու օգնում է պահպանել մաշկի ամբողջականությունը:

Կարդացեք նաեվ

Այս միջոցը կիջեցնի արյան մեջ շաքարի բարձր մակարդակը

Irina Abovyan

Եթե լյարդի դիսֆունկցիա ունեք, անպայման կարդացեք

Irina Abovyan

Խոլեսթերինի մակարդակը նվազեցնող մթերքներ

Irina Abovyan

ՎԱՏ ՀՈՏ բերանից։ Ի՞նչ անել

Irina Abovyan

15 տարվա ուսումնասիրություները ցույց են տալիս , որ

Irina Abovyan

Հակակնճիռային քսուք բնական միջոցներով

Irina Abovyan