Հասարակություն

Հետազոտություն՝ ախտանիշներ չունեցող մարդիկ կարող են լինել կորոնավիրուսի վարակակիրներ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Լրացուցիչ ապացույցներ են ի հայտ եկել, որ կորոնավիրուսային վարակները տարածվում են այն մարդկանց կողմից, ովքեր չունեն հստակ ախտանիշներ: Այս հանգամանքը բարդացնում է համաճարակի վերահսկողության ջանքերը

Սինգապուրում հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրությունն ամենաարդիականն է, ըստ որի՝ վարակների մոտ 10% -ը առաջացնում են այն մարդիկ, ովքեր վարակվել են, բայց դեռ չունեն ախտանիշներ:

Այս տվյալները ստիպել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին փոխել վարակված լինելու սահմանումը ամերիկացիների համար, ըստ որի, յուրաքանչյուրն անկախ ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից կարող է վարակակիր լինել:

Այս հանգամանքը զգալիորեն դժվարեցնում է համաճարակի դեմ պայքարը: Շատ մարդկանց համար կորոնավիրուսը արտահայտվում է բարձր ջերմությամբ և հազով: Առողջ մարդիկ վերականգնվում են մոտ 2-3 շաբաթից: Բարդություններ են գրանցվում խրոնիկ հիվանդություններ ունեցողների ու տարեցների շրջանում, որոնց մոտ վարակը հանգեցնում է թոքերի բորբոքման և այլ հիվանդությունների զարգացմանը:

Կարդացեք նաեվ

Իմ ամենամաքուր սերը․ Անի Երանյանը ցույց է տվել իր սիրելիին (լուսանկարներ)

Irina Abovyan

ՄՈՐ ԱՂՈԹՔԸ․․․ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ, ԱՄԵՆԱՆՈՒՐԲ, ԱՄԵՆԱԶՈՐԵՂ

Irina Abovyan

Եվրոպայում շարունակվում է կորոնավիրուսի նահանջը. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոն 94 հազար մարդ

Irina Abovyan

«Կեղծիքն ու սուտն անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել». Մարիամ Փաշինյան

Irina Abovyan

Ապրիլի 13-ից հանվելու են ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները. Տիգրան Ավինյան

Irina Abovyan

Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել

Irina Abovyan