Հասարակություն

Երևանում 26-ամյա մոր և 7-ամյա դստեր մահվան պատճառը հայտնի է

2021թ. ապրիլի 1-ին՝ ժամը 00:40-ին, Արաբկիր շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 26-ամյա կնոջ և նրա 7-ամյա դստեր դիերը, որոնց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառն է հանդիսացել՝ «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կարդացեք նաեվ

Արսեն Թորոսյանը նկարելով բացատրում է, թե ինչպես է աշխատում պատվաստանյութը

Irina Abovyan

Տեսեք ինչպես է Փոքրիկ Արփին Կոմիտաս երգում

Irina Abovyan

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում

Irina Abovyan

Սեպտեմբերի 28-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր-Նորք վարչական շրջանում

Irina Abovyan

Հայրը չէ.ո՞վ է երեխաների աչքի առաջ բռնի ձևով բերման ենթարկված քաղաքացին

Irina Abovyan

Ինչքան կտևի օմիկրոնի դեմ պատվաստանյութի մշակումը

Irina Abovyan