Քաղաքականություն

Ալիևը աղմկահարույց հայտարարություն է արել

iPress.amԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին` այս հարցը լուծելու համար, և 28 տարի շարունակ ապարդյուն է աշխատել: Մինսկի խմբի աշխատանքի արդյունքը զրոյական էր: Մինսկի խումբը համանախագահում են աշխարհի առաջատար երկրները, միջուկային տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ:

Իհարկե, եթե լուրջ ճնշում գործադրվեր Հայաստանի վրա, և Ադրբեջանի պահանջները հաշվի առնելով՝ պատժամիջոցներ կիրառվեին, հարցը կարող էր վաղուց լուծվել խաղաղ ճանապարհով»,-ասել է Ալիևը Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:

Ալիևը նշել է, որ, «ցավոք, դա տեղի չի ունեցել, արվել է հակառակը՝ քայլեր են ձեռնարկվել հարցը սառեցնելու ուղղությամբ»:

Կարդացեք նաեվ

Եթե որոշեմ մասնակցել ընտրություններին, դա անելու եմ իմ դեմքով․ Միքայել Մինասյան

Irina Abovyan

Այս տարի սուր շնչառական հիվանդությունների բավականին մեծ աճ կա. մահճակալային ֆոնդը լրիվ զբաղված է. նախարար

Irina Abovyan

Կադիրովի կապերը Արզաքանցյանցի հետ` Սենսացիա

Irina Abovyan

Մեծ աղմուկ արձանի հետ կապված….Քրիստինե Հալաջյան

Irina Abovyan

Երեք տարի ա եկել ես, ի՞նչ ես արել, սահման պահելու փող չունե՞ս, քո պրեմիայի փող կա՞. քաղաքացի

Irina Abovyan

Վերջ Զանգեզուրի Միջանցքի հարցը Իրանի նոր Նախագահը կլուծի

Irina Abovyan