Քաղաքականություն

«Փաշինյանին հորդորել են նման բան չասել, սակայն Աննա Հակոբյանի պահանջով ասել է՝ անակնկալի բերելով ներկաներին»

Նիկոլ Փաշինյանն իր հայտնի հայտարարությունով, որ Արցախը Հայաստան է ու վերջ, Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ բացեց Արցախ ներխուժելու դռները՝ բոլոր հիմքերը տալով մեր թշնամուն, թե ինչու կարող էին ռազմական գործողություններ սկսել:

Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գեղամ Նազարյանը:

Նազարյանը, հղում անելով արցախյան աղբյուրներին, հայտնել է այն օրը, երբ Նիկոլը պատրաստվել է հայտարարել Արցախը Հայաստան է ու վերջ, Արցախի ու Հայաստանի իշխանությունները, իմանալով այդ մասին, բառի բուն իմաստով պնդել են, որ նման բան չանի՝ ասելով, որ դա ուղիղ դուռ է բացում դեպի պատերազմ.

«Հայաստանում իշխանության մեջ եղել են մարդիկ, ովքեր պնդել են, որ այդ հայտարարությամբ բացվում են պատերազմի դռները:

Նիկոլն ասել է, որ չի ասելու, սակայն եղել է մի հոգի, ով պնդել է, որ պետք է ասել: Դա եղել է Աննա Հակոբյանը: Բոլորս էլ կին ունենք, սակայն մեր կանայք մեր գործերին չեն խառնվում:

Արդյունքում, Նիկոլը բոլորին ասել է, որ չի ասի, սակայն ելույթի վերջում ասել է այդ հայտարարությունը, իսկ Աննան ձեռքի շարժումով ուրախության նշաններ է արտահայտել»։

Կարդացեք նաեվ

Աննա Հակոբյանը ԱՄՆ ում հող է առել ու տուն է սարքում․ Արիանա Հովսեփյան

Irina Abovyan

Սաթենիկ Սեյրանյանին ինչու՞ են «….» անվանել. Ալիս Սողոմոնյան

Irina Abovyan

Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ

Irina Abovyan

Պատերազմը չի վերջացել․Հարցը չի լուծվել

Irina Abovyan

Տարօրինակ կլիներ, որ որեւէ մեկը դեմ լիներ. Փաշինյանը կատակեց Կառավարության նիստի ժամանակ

Irina Abovyan

Որոշ մարդիկ խառնել են խոսքի ազատությունը լկտիության հետ. Ալեն Սիմոնյան

Irina Abovyan