Քաղաքականություն

Հայկ Չոբանյանը՝ նախարար, Էդգար Ճաղարյանը՝ մարզպե՞տ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Հայկ Չոբանյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը:

ՀԺ-ի տեղեկություններով, Չոբանյանը հնարավոր է նշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Չոբանյանից փորձեցինք ճշտել տեղեկությունը, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:

Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ ՏՏ ոլորտում մարզպետը մեծ փորձ ունի: Մասնավորապես, 2006-2013 թվականներին Չոբանյանը եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։

Չի բացառվում Տավուշի մարզպետ նշանակվի այսօր ՏՄՊՊՀ անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանը: Վերջինս 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կողմից Տավուշի մարզում առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու:

Կարդացեք նաեվ

Ում է դա պետք 1 տարի անց. Ինչպես կարող է այս վճռորոշ պահին Երևանից հնչել, թե. Նվեր Մնացականյանի անչափ կաևոր վերլուծականը

Irina Abovyan

Նիկոլ հողատուի ոտքի տակ ոչխար մորթելով՝ տալի՞ս եք Հայաստանը. Արշակ Զաքարյան

Irina Abovyan

Լարված իրավիճակ, քաշքշուկ «Էդ թուրքի ծնունդը մեր գերեզման չի՛ մտնելու».մեղրեցիները պահանջում են Փաշինյանից հեռանալ մարզից

Irina Abovyan

Ադրբեջանցիներն ասել են. «հավաքվեք, գնացեք այստեղից». Ազատամարտիկը՝ նահանջի մանրամասների մասին

Irina Abovyan

Ի՞նչ է ստորագրվելու նոյեմբերի 9-ին, ինչո՞ւ հենց նոյեմբերի 9-ին. Կարին Տոնոյան

Irina Abovyan

ՇՏԱՊ․Արման Բաբաջանյաի Ջախջախիչ ելույթը սա պետք է բոլորը դիտեն

Irina Abovyan