Քաղաքականություն

Նախիջևանը, Կուբաթլուն ու Զանգելանը դարձնենք մեզ «զալոժնիկ», նոր սկսեք խոսել թուրքերի հետ

Հիմա թուրքերի հետ թուղթ ստորագրել չի կարելի։ Ոտքի կանգնենք, նորից Նախիջևանը, ինչու չէ նաև Կուբաթլուն ու Զանգելանը դարձնենք մեր «զալոժնիկը», այդ ժամանակ կարելի է խոսել նրանց հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նախկին հետախույզ, «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովը։ 

«Ոչ մի օգուտ չես քաղի, հիմա դու պառկած ես։ Թուրքը հիմա, որ ասի Ցեղասպանության հարցն անցած լինի, մենք պետք է ասենք՝ անցած լինի՞։ Եթե հիմա դու գնաս թուղթ ստորագրելու, ասելու ես՝ անցած լինի։  Եթե դու տաս թուրքին հնարավորություն, որ ինքը քեզ հետո ավելի հեշտ ոչնչացնի, նման ծրագիր Կարմիր Շուկայի ճանապարհն է, մեծագույն էշություն կլինի»,- ասել է նա։

Խոսելով Արցախի Կարմիր Շուկա բնակավայրի՝ Ադրբեջանին հանձնելու լուրերի մասին նա ասել է․

«Եթե Կարմիր Շուկայի ասֆալտի ճանապարհը տաս  և առանց «կանտրոլի» հնարավորություն տաս ծանր զենք և սպառազինություն թուրքերը հասցնեն Շուշի, հետո այդ 100 գերու փոխարեն կունենաս 5 -10 հազար զոհված խաղաղ բնակիչ ու զինվորական։ Եթե էշ ենք, կարող է և սենց բան բանակցության սեղանին դրվի ու մենք ընդունենք»,- ընդգծել է Վարտանովը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Կարդացեք նաեվ

Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների մտքով չանցավ ասել՝ էս ինչ եք նշում, երբ Անկախության տոնը նշեցին

Irina Abovyan

Նիկոլը՝ կորոնայի դեմ պատվաստման անվան տակ մարդկանց «շպրտում է փողոց»

Irina Abovyan

Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի․ Չարչյանի կինն ընթերցում է ամուսնու ուղերձը

Irina Abovyan

Գրզո` Ընդդիմության Սարսափը Հենց հիմա Շտապ լուր

Irina Abovyan

Մահացել է Տիգրան Կարապետյանը

Irina Abovyan

Անհանգիստ ենք, բայց ուր գնանք, էսա մեր հայրենիքը․ սյունեցիները լավատես են՝ թշնամին հետ է քաշվելու

Irina Abovyan