Հասարակություն

8 հոգի են հասցրել իրենց ամուսնությունը գրանցել Արտակարգ դրության օրերին կամ ինչպես ամուսնանալ հիմա

Հարսի զգեստը վարձակալել, ռեստորանը ամրագրել,ճամփորդական տոմսերն էլ արդեն գնել էին , երբ Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրություն հայտարարվեց։

Տիկին Ամալյան որդու հարսանեկան արարողության նախապատրաստական այլ աշխատանքներ էլ էր կատարել, սակայն   հարկադրված էին  ապրիլի վերջին նախատեսված հարսանիքը հետաձգել,  թե մինչև երբ՝ չգիտեն։

«Ա1+»-ի հետ զրույցում տիկին Ամալյան ասաց, եթե վիրուսը նահանջի մայիսին, ապա ամռան վերջին հարսանիք կանեն։ Ռեստորանի, հարսանեկան զգեստի նախավճարները տվել էին։

 «Մեզ ասում են, որ  հարսի զգեստի նախավճարը  հետ տալ չեն կարող։ Իսկ ռեստորանից էլ ասացին՝ եթե հարսանիքը հետաձգում եք, ապա գումարը հիմա հետ չենք տա, իսկ եթե չեղարկեք, ապա կտանք»,- նշեց տիկին Ամալյան։

Ճամփորդական տոմսերի գումարը հետ կտա՞ն, թե՞ չէ, տիկին Ամալյան չգիտի։ Տուրիստական ընկերությունից  առաջարկել են մի քիչ էլ սպասել։ Եթե տոմսերը վերադարձնեն գնորդները, ապա գումարի կեսը միայն կստանան։ Իսկ եթե ավիաընկերությունը չեղարկի չվերթը, ապա գումարն ամբողջությամբ հետ կտան։

Այս ընտանիքը միակը չէ, որ նման խնդրի առաջ է կանգնել։

«Ա1+»-ը Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման  գործակալությանը հարցում էր ուղարկել, պարզելու, թե Հայաստանում մարտի 16-ից՝ արտակարգ դրության հայտարարումից հետո  քանի՞ ամուսնություն է գրանցվել և քանի՞ երեխա է ծնվել։

Ի պատասխան մեր հարցմանը ՔԿԱԳԳ-ից մեզ փոխանցեցին, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչ ս մարտի 27-ի ժամը 18.00-ի դրությամբ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինների կողմից կատարվել է թվով 113 ծննդյան, 8 ամուսնության գրանցում:

Նշենք, որ պարետի որոշմամբ՝ Արդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները 2020 թվականի մարտի 25-ից  չեն գործում ։ Նախարարությունը սահմանափակել էր նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների մատուցումը՝ թողնելով բացառապես առաջնային այնպիսի ծառայություններ ինչպիսիք են՝ երեխայի ծննդի գրանցումը և մահվան պետական գրանցումը:

Իսկ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Օրինակ՝ ամուսնանալու ազատությունը։

Կարդացեք նաեվ

Փորձված միջոց․ թեյ, որը կօգնի 2 օրում ազատվել 5 կիկոգրամ ավելորդ քաշից․ և օգտակար է, և անվնաս

Irina Abovyan

Երևանում և Արմավիրում 36 ժամ ջուր չի լինի

Irina Abovyan

Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել

Irina Abovyan

Այսօրվա աստղագուշակ

Gevorg Kazaryan

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու են ամուսնական մատանին ձախ ձեռքին կրում. Ցնցող բացահայտում

Irina Abovyan

Եզակի հանդիպող բարեխիղճ վարորդների շարքից

Irina Abovyan