Հասարակություն

Վարձակալությամբ տրվող տների 90 տոկոսը դատարկ է. գործակալության տնօրեն

Աշխարհը գրաված կորոնավիրուսը բացասական ազդեցություն թողեց տնտեսության վրա, ստեղծված իրավիճակով պայմանավորված  մի շարք ոլորտներ առավել շատ տուժեցին:  

«Կենտրոն»  անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը նշում է, որ անշարժ գույքի գործակալությունները կարելի է ասել՝ «սառեցված» են: Չնայած Կառավարությունը ստեղծված իրավիճակից ելնելով աջակցության ծրագրեր է մշակել, բայց անշարժ գույքն այդ ծրագրերում ներառված չէ:

 «Այդ ծրագրերում մեր ոլորտը նշված չէ, չնայած որ բավականաչափ հարկեր ենք վճարել և մենք էլ ենք ցանկանում ուշադրության արժանանալ: Հիմնականում նշված է տուրիզմի ոլորտը, գեղեցկության սրահները, հյուրանոցները: Աջակցություն է ցուցաբերվում գեղեցկության ոլորտներին, բայց մենք ավելի շատ ենք տուժվել, քան գեղեցկության սրահները, որովհետև, երբ կարանտինը հանվի՝ գեղեցկության սրահները կաշխատեն, իսկ մեր աշխատանքի բնականոն ընթացքի համար ժամանակ է պետք»:

Վահե Դանիելյանն ասում է, որ այժմ կենտրոնում տան 1 քառակուսի մետրը 1000-ից մինչև  3000 ԱՄՆ դոլար է, իսկ ծայրամասերում նորակառույցներինը՝ 800 ԱՄՆ դոլար է:

«Եկամտահարկի վերադարձի օրենքի պատճառով բնակարանների մեծ պահանջարկ կար և բավականին մեծ գործարքներ ենք արել: Սակայն վիրուսի համաճարակի պատճառով հնարավոր է անշարժ գույքի գներն իջնեն, եթե իրավիճակը երկարաձգվի շատ կառուցվող շենքեր կիսատ կմնան, քանի որ շատերը չեն աշխատում: Իսկ եթե եկամտահարկի օրենքը կասեցնեն, այն անշարժ գույքի շուկայում կբերի ավելի շատ գների անկման»:

Ստեղծված իրավիճակը, Վահե Դանիելյանի հավաստմամբ, ազդել է նաև վարձակալությամբ տրվող տների գների վրա :

«Վարձակալությամբ տրվող տների 60-70 տոկոսը  անկում են ապրել, քանի որ բոլոր տները դատարկ են, սահմանները փակ են, զբոսաշրջիկներ չկան: Այսօր վարձակալությամբ տրվող տների 90 տոկոսը դատարկ է, շատերն էլ 600 հազարանոց տունը պատրաստ են 200-300 հազար դրամով վարձով տալ: Եթե իրավիճակը երկար տևի, հնարավոր է ծայրամասերի վարձով տներն էլ անկում ապրեն: Քանի որ շատերը գործազուրկ են, հնարավոր է սեփականատերից  խնդրեն գինը իջեցնել: Այս ամեն ինչը դոմինոյի էֆեկտով ազդելու է բոլոր ոլորտների վրա»:

Միաժամանակ Վահե Դանիելյանը կարծում է, որ դոլարի բարձրացումը բացասական կարող է անդրադառնալ  անշարժ գույքի շուկայի  վրա, քանի որ շինանյութերի մեծ մասը արտերկրից է ներմուծվում:

«Այն ապրանքները, որոնք  դոլարով է առևտուր իրականացվում ,դոլարի կուրսի բարձրացման հետ՝ կթանկանան: Իսկ այն ապրանքները, որոնք Ռուսաստանից է բերվում՝ կիջնի, քանի որ ռուբլին ավելի շատ է արժեզրկվել, քան հայկական դրամը: Ճիշտ է գործարքները կատարվում է դրամով, բայց տնտեսության մեջ մեծ գումարները դոլարով է հաշվարկվում»:

Անշարժ գույքի տնօրենը ասում է, որ վերջին երեք տարիները անշարժ գույքի շուկան տարեկան 20-30 տոկոսով աճում էր:

«Բավականին տնտեսական ակտիվություն կար, գումարային հոսք կար դեպի երկիր, մի մասը տուրիստներն էին բերում, սփյուռքահայերը տներ էին գնում Հայաստանում, հիմա այդ ամենը սառեցված է և անորոշ վիճակ է»:

Վահե Դանիելյանը նշում է, որ հարկային պարտավորություններ ունի, որը դեռ չի վճարել, որոշել է առաջնայինը աշխատողների աշխատավարձերը վճարել:

«Աշխատավարձերը մարտ ամսվա գումարը ամբողջությամբ վճարել ենք, չնայած, որ մարտի 16-ից չենք աշխատում, իսկ, եթե ապրիլին չաշխատենք՝ չենք վճարի: Սակայն հարկային պարտավորությունները ուշացնելու դեպքում օրական բարձր տոկոս է ավելանում 0,15 տոկոս, որը տարեկան 56 տոկոս է կազմում»: Քանի որ Կառավարության ծրագրերը դեռ մշակման փուլում են սպասում ենք՝ հնարավոր է մենք ներգրավված լինենք այդ ոլորտների մեջ»:

Կարդացեք նաեվ

Աստղագուշակ Մարտի 23-Ի համար

Irina Abovyan

Նոր մանրամասներ Երևանում 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակցի կողմից աներոջը սպանելու դեպքից. նա մինչև ատամները եղել է զինված. ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ընտանիքի անդամները չեն տուժել.

Irina Abovyan

1-4-րդ դասարաններում աշակերտնները դասագրքերը կստանան անվճար

Irina Abovyan

Շուրջ 250 փախստական վերադարձել է Ստեփանակերտ

Irina Abovyan

«Տեսեք այսօրվա իրավիճակը Հայաստանի և Վրաստանի սահմանում». Էդմոն Մարուքյան

Irina Abovyan

«Մեր անկոտրում պայքարը»․ Արայիկ Հարությունյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

Irina Abovyan