Հասարակություն

«Սոցիալական շտապօգնություն» ծրագրով Գյումրիում 50 ընտանիք պարենային աջակցություն է ստացել

Մարտի 28-ին Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որով պարենային աջակցություն է հատկացվում արտակարգ դրության ընթացքում սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին։

6 օրվա ընթացքում աջակցությունից Գյումրիում օգտվել է 50 ընտանիք։ Ընդհանուր դիմումների թիվը մինչ օրս կազմել է 1497: Ուսումնասիրվել են բոլոր դիմումատուների հայտերը, արդյունքում՝ 50 ընտանիքի հատկացվել է պարենային աջակցություն, որից 25-ը հատկացվել է «Թռչունյան տուն»  խնամքի կենտրոնի սաներին, որոնք կենտրոնի լուծարումից հետո վերադարձել են ընտանիքներ։

212 դիմում մերժվել է։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը:

«Մերժում ստացած ընտանիքները նրանք են, որոնք չեն համապատասխանում ծրագրի չափորոշիչներին։ «Սոցիալական շտապօգնությունը» պարենային աջակցություն է տրամադրում արտակարգ դրության ընթացքում սոցիալական վատ վիճակում հայտնված այն ընտանիքներին, որոնք չեն օգտվում պետական աջակցության ծրագրերից, այսինքն՝ թույլ չենք տալիս, որ նույն ընտանիքը տարբեր աղբյուրներից աջակցություն ստանա։

Մեր ծրագիրն առայժմ գործում է արտակարգ դրության ընթացքում, բայց եթե դրանից հետո պարզվի, որ աջակցության կարիք էլի կունենան ընտանիքները, իսկ ծրագիրը նաև աջակիցներ կունենա, հնարավոր է, որ շարունակություն լինի նաև արտակարգ դրությունից հետո»,- ասել է Լենա Հովհաննիսյանը։

«Սոցիալական շտապօգնություն» ծրագրին աջակցել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Մասնավորապես, Գյումրիի սուպերմարկետներից ստացվել է սննդամթերքի 46 փաթեթ։ Հացի երկու արտադրամաս անսահմանափակ քանակաության հաց տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։

Մթերային աջակցությունը դրամական արտահայտությամբ կազմել է 600.000 դրամ։ Դրամական աջակցության չափը կազմել է 1 մլն 339 հազար դրամ, որից 300.000-ը հատկացվել է «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի սաներին։

Ծրագրի դիմումատու 88 ընտանիք, այսպես ասված, «սպասողների ցուցակում է»։ Այն ընտանիքներն են, որոնք մասամբ են համապատասխանում ծրագրի չափորոշիչներին. նրանց պարենային փաթեթներ կտրամադրվեն այն դեպքում, երբ ծրագրի հիմնական շահառուների պահանջները կբավարարվեն։

Կարդացեք նաեվ

Դիմակ չկրելու համար 10 հազար դրամ տուգանք՝ 100-ից 250 հազարի փոխարեն. Կառավարության առաջարկը (տեսանյութ)

Irina Abovyan

«Նորք» ԻԿՀ-ի անձնակազմը ընդմիջման ժամանակ

Irina Abovyan

Մի վախեցի պատերազմը ավարտվել է․ ադրբեջանցի զինվորները շենքում գտել են վիրավոր հայ զինվորի․ամսաթիվը նշված չէ (VIDEO)

Irina Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք․ ունենք 34 առողջացած

Irina Abovyan

2 ամիս փակված լինելուց հետո բացվել է Ուհանի ամենամեծ մոլերից մեկը. ABC News

Irina Abovyan

Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը. Ինչպես հաղթահարել ալկոհոլային կախվածությունը, արգանդի միոման ու բարձր ճնշումը

Irina Abovyan