Հասարակություն

«Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու»․ Արթուր Վանեցյանի գրառումը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ինստագրամի իր էջում գրառում է արել․

«Չորս տարի առաջ մեր Զինված ուժերը՝ ռազմի դաշտում, և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում, ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը:

Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, կերտելով հերոսության նոր պատմություններ, կամրջելով արցախյան հաղթական գոյամարտը կերտած նախկին ու գալիք սերունդների կամքը` ինչ էլ լինի, երբ էլ լինի, ինչ գնով էլ լինի` տեր կանգնել սեփական հայրենիքին ու պաշտպանել նրա սահմանները:

Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղեք: Ձեր գործն անմահ է: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու»:

Կարդացեք նաեվ

Մանե Գևորգյանը բացառում է, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցի ուղեգիր չտան. ահազանգի հետքով․ «Փաստ»

Irina Abovyan

ԱԺ աշխատակազմի 2-րդ եռամսյակի շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ամբողջությամբ փոխանցվում է COVID-19-ի գանձապետական հաշվեհամարին

Irina Abovyan

Աստղերն այսօր Ցուլերի կողմից են․ մայիսի 30-ի աստղագուշակը

Irina Abovyan

Ծեծկռտուք` ոստիկանի եւ հարբած քաղաքացու միջեւ

Irina Abovyan

Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին

Irina Abovyan

Հորոսկոպի 2 նշան, որ չեն կարողանում երկարաժամկետ հարաբերությունների մեջ գտնվել սիրելիի հետ

Irina Abovyan