ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախապատրաստում է ուղերձ՝ ուղղված ժողովրդին. այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նա ասել է, որ ՌԴ նախագահը ելույթ կունենա օրվա երկրորդ կեսին:«Այժմ նախագահն աշխատում է իր ելույթի տեքստի վրա»,- տեղեկացրել է Պեսկովը:Նախորդ անգամ Պուտինը դիմել էր ՌԴ քաղաքացիներին մարտի 25-ին՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման ֆոնով: