Հասարակություն

Խաղաղության պատրաստ չեն լինում՝ այն խնդրելով։ Թույլերին չեն հարգում, նրանցից չեն վախենում, խղճում են… առավելագույնը։

Ռազմահայրենասիրական պաթոսը երբեք իմ նախընտրած ժանրը չի եղել ու չի, բայց հայրենասիրությունն էլ լոկ բառ չի, որը կարելի է օգտագործել կենացի ժամանակ՝ առանց գիտակցման ու խոնարհումի, օգտագործել՝ չիմանալով դրա կիրառման ձեւը։ Ապրիլի 2-ին տղաները զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն ազատության, հանուն մեզ բոլորիս։

Խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն չեն մուրում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն սիրում են ու երազում, բայց պատերազմից չեն վախենում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ կարողանում են այն պարտադրել՝ զենքով ու խելքով, ուժով, ճկունությամբ ու դիվանագիտությամբ։

Խաղաղության պատրաստ չեն լինում՝ այն խնդրելով։ Թույլերին չեն հարգում, նրանցից չեն վախենում, խղճում են… առավելագույնը։
Տղաները ուժեղ էին։ Տղերքի տված դասը սերտել ենք բոլորս։
Հավերժ փառք, խոնարհում ձեզ։

Տիկին Համեստ ջան, տիկին Անահիտ ջան , տիկին Նվարդ ջան, Տիկին Գայանե ջան, տիկին Լյուդմիլա ջան եւ մեր մյուս հերոսների մայրեր ջան անձամբ հաճախ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ շնորհակալություն ու խոնարհում ձեզ ու ձեր որդիներին՝ պարգեւած հաղթանակի համար։

Կարդացեք նաեվ

Եղանակը Հայաստանում մոտ օրերին

Irina Abovyan

Հրաշալի կադրեր.Նիկոլ Փաշինյանի այցը զորամաս

Irina Abovyan

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում և 4 մարզում

Irina Abovyan

Հայկական անուններ. Հայ տղաների և աղջիկների հայտնի անուններ: Դրանց ծագումն ու նշանակությունը

Irina Abovyan

ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին. նախարար

Irina Abovyan

Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու, հրազենային վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրենը

Irina Abovyan