Հասարակություն

Կորոնավիրուս է հայտնաբերվել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության աշխատակիցներից մի քանիսի մոտ․ նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։

Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և  կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ։

Կարդացեք նաեվ

5 հիանալի բաղադրատոմս ողջ օրվա համար

Irina Abovyan

Կենդանակերպի ամենաէգոիստ նշանները

Irina Abovyan

Ճանճեր, մոծակներ և ուտիճներ ձեր տանն այլևս չեն լինի. պարզ և շատ արդյունավետ միջոց

Irina Abovyan

63-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով հարվածներ է հասցրել, քաշել ու պոկել իշխանության ներկայացուցչի ուսադիրը

Irina Abovyan

Ընդամենը 4 օրում մաքրեք թոքերը նիկոտինից, մանրէներից և թունավոր ու վտանգավոր նյութերից

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 6 պացիենտներից մեկը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Irina Abovyan