Հասարակություն

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնող 5 վարակակիր ունենք․ բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»․ Արսեն Թորոսյան

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնող 5 վարակակիր ունենք, 5-ն էլ արհեստական շնչառական սարքավորմանն են միացված։

4-ը մեր տարեց սերնդի քաղաքացիներ են, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ, բայց նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կա արհեստական շնչառության մոբիլիզացված 55 սարք, որոնք ուրիշ դեպքերի համար չեն օգտագործվում․

«Դրանցից 5-ն է այս պահին զբաղված։ Բայց սարքերի թիվը կմեծանա հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ներգրավումով, որտեղ մենք ունենք ևս 20 սարք։ Ինչպես նաև՝ հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք՝ մոտ 100՝  մի տեսակի, և եղավ արդեն մոտ 170 սարք, և ևս 5, թե 6 էլի նույն ինքնաթիռով՝ մեկ այլ մոդելի։ Եվս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը կլինի ապրիլի կեսին, մյուս կեսը՝ մայիսի կեսին, ու այդպես շարունակ ձեռքբերում ենք։ Սակայն ամեն ինչ անում ենք և հուսով ենք, որ դրանց կարիքը չպետք է առաջանա մեր բոլորի ջանքերի շնորհիվ»։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Ինչպե՞ս են ադրբեջանցիները սադրում Վանկուվերում հայ համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույցը

Irina Abovyan

Ժամանակավորապես փակ կլինեն հետեւյալ փողոցները

Irina Abovyan

COVID19. Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Irina Abovyan

«Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե, հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա». Ժիրայր Սէֆիլյան

Irina Abovyan

Ալափարսում միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել

Irina Abovyan

«Եթե տանը կորոնավիրուսով հիվանդ չունեք, իզուր մի ախտահանեք տան մակերեսները». Ֆահիմ Յունուս

Irina Abovyan