Շոու-բիզնես

«Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի տեսանյութը երեխաների հետ

Երգչուհի Սիրուշոն և նրա ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, Ինստագրամի ուղիղ եթերում երեկ շփվել են իրենց հետևորդների հետ և ցույց են տվել, թե ինչպես են որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ ժամանակ անցկացնում կարանտինի ընթացքում։

Երեխաների հետ նրանք իրենց բնակարանի տանիքում էին. մինչ փոքրիկները հեծանիվ էին քշում, Լևոնն ու Սիրուշոն պատասխանում էին մեկնաբանություններին։ Զույգը չի շրջանցել նաև անձնականին վերաբերող մեկնաբանությունները և դրանց ևս պատասխանել է։

«Փոքր տղաս Կամիկաձե է, իսկ մեծս ավելի զգուշավոր։ Երեք տարեկան չկար, որ սկսեց երկու ականի հեծանիվ քշել»,- պատմել է Լևոնը։ Իսկ Սիրուշոն, նկատելով աղջիկ ունենալու վերաբերյալ մեկնաբանություններից մեկն, ասել է․ «Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»։

Նշենք, որ ավելի վաղ Սիրուշոն Ինստագրամի իր էջում «Արմատ» հաղորդաշարից հատված էր հրապարակել, որտեղ Բարսեղ Կանաչյանի դուստրը՝ Սեդա Կանաչյանը, նրան մաղթել էր 12 զավակ ունենալ։ Երգչուհին էլ կատակել էր՝ ասելով, որ երկուսն ունեն, մնում է տասը։

Կարդացեք նաեվ

Հղի Աննա Դովլաթյանն ինչո՞ւ է այսքան բարձր բարձրակրունկներ հագնում (Photo)

Irina Abovyan

Մարջան Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչ տեսքով է ներկա գտնվել ամուսու ծննդյան խնջույքին (լուսանկարներ)

Irina Abovyan

Ո՞վ է Ռազմիկ Ամյանի կինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Սկանդալներ հայ հայտնիների միջև. նրանք միմյանց անգամ չեն բարևում

Irina Abovyan

Իվետա Եդիգարյանն ընտրյալ ունի. դուք այսքան ժամանակ չեք իմացել՝ ով է նա

Irina Abovyan

«Կլոն» հեռուստասերիալը շարունակվելու է՞. Ահա, թե ինչպիսին են դերասաններն այսօր

Irina Abovyan