Հասարակություն

Հնարավո՞ր է՝ Հայաստանում բոլորին թեստավորեն․ պարզաբանում է առողջապահության նախարարը

«Կորոնավիրուսի աղբյուրների թիվ հիմա չեմ կարող նշել, բայց դրանք շատ են, որովհետև առաջին մի քանի աղբյուրներից բազմաթիվ նոր աղբյուրներ են առաջացել, և ինչպես նշեցի՝ հենց այսօր ունենում ենք բերովի դեպքեր, օրինակ՝ Հայաստանի սահմանը հատող բեռնատարների վարորդների կողմից, ինքնաթիռով Հայաստան վերադարձով մեր քաղաքացիների կողմից։

Առնվազն այն դեպքերը, որոնք հաստատել ենք, հիմնականում սահմանային անցակետերում են հայտնաբերվում և արագ մեկուսացվում, տեղափոխվում են համապատասխան հիվանդանոցներ կամ մեկուսացման վայրեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Իրականում, կա նման կետ, երբ մենք կասենք, որ այլևս հնարավոր չէ, օրինակ՝ գնալ ցանկացած նոր դեպքի հետևից, գտնելու, թե նա որտեղից է առաջացել և ում հետ է շփվել, բայց մենք դեռ հեռու ենք այդ կետից, և մեր խնդիրն է այդ կետը այնքան հեռվացնել, որ չհասնենք դրան։ Բայց եթե դա հնարավոր չլինի անել՝ տարբեր պատճառներով, ապա գալու է մի պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտներով և թեթև ծանրության պացիենտներին պարզապես ցուցվելու է բուժվել տանը։ Նման մոտեցում որդեգրել են արդեն աշխարհի շատ երկրներ, և մեր խնդիրն է չհասնել այդ կետին։ Մեր հասարակության, պետական կառավարման համակարգի ամբողջ ջանքը պետք է ներդրվի՝ այդ կետը անհասանելիորեն հեռվացնելու համար»,-ասաց նախարարը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանում բոլորը թեստավորվեն, նախարարը պատասխանեց․ «Տեսականորեն հնարավոր է, գործնականում՝ ոչ, առնվազ տեսանելի ապագայում։ Այստեղ կա նաև երկրորդ հարցը՝ դա ի՞նչ կտա մեզ։

Այդ պահին վիրուսի բավական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ կտա դրական արդյունք, որից հետո մենք կարող ենք որոշել, օրինակ՝ նրանց մեկուսացնել, բուժել կամ կարող ենք ոչինչ չանել, որովհետև օրինակ՝ էլ տեղ չկա հիվանդանոցներում։

Բայց բացասականների մասով մենք ոչ մի երաշխիք չունենք, որ իրենց մոտ այդ վիրուսային ծանրաբեռնվածությունը չի արտահայտվի թեստավորումից երկու կամ երեք օր հետո։ Դա նշանակում է, որ մենք ամողջ ազգաբնակչությանը պետք է պարբերաբար թեստավորենք, և ոչ՝ միանգամից։ Ուրիշ խնդիր է՝ թեստավորման ծավալների ավելացումը՝ գոնե բժշկական ցուցումներով»։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Սահմանային այս լարված վիճակում, ազգովի աղոթենք մեր քաջ տղաների համար

Irina Abovyan

Հրաժեշտ տվեք քրոնիկ հոգնածությանը, գխապտույտին ինչպես նաև վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներին

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմաններ կան, և ինչպես պետք է օգտվել 25-րդ ծրագրից. նախարարը մանրամասնեց

Irina Abovyan

Կորոնավիրուսը Հայաստանից դեռ երկար ժամանակ չի հեռանա, քանի որ․․․ Օգտատիրոջ դիպուկ անդրադարձը

Irina Abovyan

Նիկոլայ, այ էս տեսանյութը նայում ես ու բոլոր տուգանքները զրոյացնում, տուգանում Հայկոյին (տեսանյութ)

Irina Abovyan

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում

Irina Abovyan