Հասարակություն

Ծայրահեղ ծանր հինգ դեպք կա, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին. նախարար (տեսանյութ)

«Ապրիլի մեկի ընթացքում  իրականացվել է 328 նմուշի հետազոտություն, որի արդյունքում 92 դրական թեստավորման արդյունք ենք ստացել»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նոր դեպքերից կեսից ավելին  ի սկզբանե եղել են կա՛մ մեկուսարանում, կա՛մ ինքնամեկուսացման վայրում:

Ըստ նախարարի տվյալների՝  կան նաև նոր օջախներ, դրսից բերովի դեպքեր, որոնք բավականին վաղ են հայտանաբերվել, և նրանց շփման շրջանակը մեծ չէ:

«Ծայրահեղ ծանր հինգ դեպք կա, ովքեր միացված են արհեստական շնչառության սարքավորմանը, 4-ը բավականին տարեց են և ունեն խրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ և նրա հիվանդությունների շրջանակը պարզվում է»,-հայտնեց նա:

Թորոսյանն ընդգծեց, որ պետք չէ խուճապի մատնվել, բայց պետք է խստորեն հետևել ցուցումներին և այս ամենին վերաբերվել լուրջ և պատասխանատվությամբ:

«Ցավոք սրտի, ևս մեկ մահվան դեպք ունենք: Մեր 89-ամյա պացիենտի դեպքում կյանքը չհաջողվեց փրկել թե՛ տարիքի, թե՛ ուղեկցող քրոնիկ հիվանդությունների պատճառով, և հենց նաև նրանց պաշտպանելու համար մենք պետք է կոտրենք տարածման շղթաները»:

Նախարարը վստահություն հայտնեց, որ առողջացածների թիվը շուտով կավելանա, քանի, որ մոտենում ենք նախկին մեծաթիվ հայտնաբերումների 14-օրյա ժամկետին:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ 16 հյուրանոցային համալիրներում և հանգստյան տներում պահվում են դրական, բայց թեթև ընթացք ունեցող և պարզապես կոնտակտավոր քաղաքացիներ.

«Սա ասում եմ, որպեսզի պատկերացնեք այն միջոցառումների ծավալը, որը  իրականացվում է : Ամեն հյուրանոցը ենթադրում է անձնակազմ հատուկ դրա համար, համաճարակաբան, բժիշկ, մատակարարումների գծով մասնագետներ, և այդ համակարգը շատ  արագ է ծավալվում, կարծես պատերազմական դրությունների ժամանակ, երբ մոբիլիզացվում են նոր հզորություններ, մեր դեպքում էլ այսպիսի հզորություններ են մոբիլիզացվում»:

Տեղեկացրեց նաև, որ 9 բժշկական կենտրոններ ամբողջությամբ մոբիլիզացված են այս պայքարի գործում, որից ամենամեծ պատասխանատվությունը իր վրա է վերցրել Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ բժշկական կենտրոնի ստացիոնար մասնաշենքը:

«Կրկին պատերազմական տրամաբանությամբ ծավալվում է մի նոր առողջապահական համակարգ»,- վստահեցրեց նա:

Ինչ վերաբերում է վարակվածների սեռատարիքային կազմին, նախարարն ասաց, որ նրանց մեջ կան քիչ թվով երեխաներ, հղիներ, կան ռիսկի խմբում գտնվող պացիենետներ, բայց նրանց 80 տոկոսը գրեթե ասիմտոմ է․ այնուամենայնիվ՝ պետք է մնան հսկողության տակ:

Նախարարը չբացառեց, որ կլինի մի կետ, երբ  կասեն, որ այլևս հնարավոր չէ գնալ ցանկացած նոր դեպքի հետևից, բայց վստահեցրեց, որ մենք դեռ հեռու ենք այդ կետից, միևնույն ժամանակ ընդգծեց, որ հիմնական խնդիրն է այդ կետը հնարավորինս հեռացնել կամ այնպես անել, որ չհասնենք դրան:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ բոլորին թեստավորեն, նախարարն  ասաց՝ տեսականում հնարավոր է, գործնականում՝ ոչ.

«Դա ի՞նչ կտա մեզ: Այդ պահին վիրուսի բավականին  մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ կտա դրական արդյունք, որից հետո մենք կարող ենք որոշել՝  նրանց մեկուսացնել, բուժել, կամ որևէ բան չանել, բայց մնացած բացասականների մասով մենք որևէ երաշխիք չունենք, որ իրենց մոտ այդ վիրուսային ծանրաբեռնվածությունը չի արտահայտվի թեստավորումից երկու կամ երեք օր հետո։ Դա նշանակում է, որ մենք ամբողջ ազգաբնակչությանը պետք է պարբերաբար թեստավորենք: Մենք մեծացնում ենք թեստավորման հզորացումը»: 

Ինչ վերաբերում է Մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալներին, նախարարն ասաց՝ մահճակալներ տեղադրվել են ոչ միայն այնտեղ, այլ նաև Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են դահլիճներ, մարզադահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության և ծանր պացիենտների համար:

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»:

Երեկ հայտնի դարձավ, որ թոքաբորբից մահացել է օպերային երգչուհի Աննա Սարդարյանը:

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը մանրամասնեց, որ կինը ապրել է միայանակ, դիահերձումը պետք է հաստատի՝ ունեցե՞լ  է թոքաբորբ, թե՞ ոչ, ամեն դեպքում շտապօգնության կանչ է գրանցվել նրա տուն, բժիշկները հրավիրել են երգչուհուն, որպեսզի անցնի թեստավորում և հոսպիտալացվի, վերջինս այդ պահին հրաժարվել է և ասել, որ առավոտյան կդիմի։ Բայց առավոտյան արդեն մահացել է: Նրա քույրը  վատառողջ է, ԱՆ մասնագետները կապ են հաստատել նրա հետ:

Կարդացեք նաեվ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Skoda-ն. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Պարզվում է՝ կան մթերքներ, որոնց հետ հաց չի կարելի օգտագործել. ա՜յ քեզ նորություն, իսկ ես չգիտեի

Irina Abovyan

«Տեր, դու մեր Փրկիչն ես, աշխարհի և ողջ մարդկության փրկիչը

Irina Abovyan

Ինչու «Երևան Սիթի»-ում մթերքի որոշ տեսակների գինը 1700-ից դարձավ 3500 դրամ. ՏՄՊՊՀ-ն կպարզի

Irina Abovyan

Օրենքով Գողին սպանողին ոչնչացրել են միանգամից. Սարսափելի Բացահայտում

Irina Abovyan

Բրոկոլին կարող է դառնալ դիաբետի դեմ գաղտնի զե՞նք

Irina Abovyan