Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված հերոսների հիշատակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը: Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք աշխատանքի են ընդունվել «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ապահովել աշխատանքով:

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող հայրենիքի պաշտպանները ծաղիկներ են դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Կարդացեք նաեվ

Դավիթ Սանասարյանի դիպուկ և կոշտ անդրադարձը Սերժ Սարգսյանի ասուլիսին

Irina Abovyan

Անչափ ՀՈՒԶԻՉ գրառում․․․ Տեսնեմ սև բերետավոր զինվորներից մեկն է ձայն տվողը

Irina Abovyan

Պուտինը տարբերակ չունի․ Հայերը բացահայտ ընդունեցին թուրքերի մարտահրավերը

Irina Abovyan

Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները․ Մանե Գեւորգյան

Irina Abovyan

Ոստիկանությունում խոշտանգումների ինկվիզիցիոն ավանդույթները սկսել էինք մոռանալ ու ահա Քաջարանում բռնության դեպք. այս անարխիան այլևս ականապատում է ողջ դաշտը. Նաիրա Զոհրաբյան

Irina Abovyan

Ի՞նչ են քննարկել Քոչարյանն ու Պուտինը

Irina Abovyan