Հասարակություն

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 277 քաղաքացի․ Ermenihaber

Թուրքիայում ապրիլի 1-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 63 մարդ։

Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 14․396 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․148 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 63 դեպք։

979 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 106․799 թեստավորում։ Համավարակից ապաքինվել է 333 հիվանդ։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 15․679 և մահվան 277 դեպք։

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակով առաջին տեղում է Ստամբուլը՝ 8․852 (վարակվածների 60 տոկոսը), ապա Իզմիրը՝ 853, Անկարան՝ 752։

Կարդացեք նաեվ

Վաղվանից հանրապետությունում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. MAN բեռնատարը բախվել է քարերին ու կողաշրջվել. կա վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու բժիշկները

Irina Abovyan

Կորոնավիրուսի բուժման գործում գիտական բեկում է գրանցվել․ ԱՀԿ

Irina Abovyan

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են «Սովռանո» ՍՊԸ-ի 30-ամյա մենեջերին սպանած ու 42-ամյա քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարողին. հայտնաբերվել է հանցագործության գործիք հրազենը

Irina Abovyan

Ոստիկանությունը բերման ենթարկեց Նարեկ Մալյանին

Irina Abovyan

Գագիկ Սուրենյանը դիմել է գյուղատնտեսներին

Irina Abovyan