Հասարակություն

Նորքի ինֆեկցիոնում 50-ից բարձրերին չեն ներգրավում աշխատանքի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հիվանդները շա՞տ են՝ հարցրինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ «Այո, շատ են, աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով, հերթափոխով։ Բուժաշխատողները մի փոքր հանգստանում են, կրկին սկսում են իրենց աշխատանքը»:

Բուժաշխատողների մեջ շա՞տ են վարակվածները։ «Ես նման ինֆորմացիա տալու իրավասություն չունեմ»: Ի դեպ, մի քանի օր առաջ ձեր մոտից տեղեկություն ստացանք, որ չնայած թե՛ պետական, թե՛ բարեգործական օժանդակություններին, բուժաշխատողները դեռ լրացուցիչ վարձատրություն չեն ստացել։ «Ոչ, արվել և արվում է, պլանավորում ենք անել ավելին»:

Ի դեպ, կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ ծանրությունն իրենց վրա կրող բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, կամավորները մի քանի հարյուր հազար դրամ են ստանում, նոր ուժեր են ներգրավվում, այդ թվում և մեկուսացածների խնամքի մասով, կամավորների դեֆիցիտ չկա, երիտասարդ բժիշկ-բուժքույրերն առանձնապես շատ ակտիվ չեն, իսկ առավել տարիքով բուժաշխատողները, մանավանդ՝ բուժքույրերը անձնազոհաբար աշխատում են և ուզում են աշխատել, սակայն տարիքային ցենզ է սահմանված` մինչեւ 50 տարեկան, 50-ից բարձրերին չեն ներգրավում»:

Կարդացեք նաեվ

Ահա թե ինչու՝ Տավուշը. ադրբեջանցիների և դաշնակիցների ձախողված պլանը

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 136-ի

Irina Abovyan

«Քիչ առաջ պտտահողմ է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է»․ Սուրենյան

Irina Abovyan

Մոսկվայից նեղ մասնագետների թիմ է գալիս Հայաստան. Վահե Տեր-Մինասյան

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

Մահացած 8 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Irina Abovyan