Քաղաքականություն

Շնորհավորական ուղերձներ՝ ՀՀԿ 30-ամյակի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկերները  շնորհավորել են ՀՀԿ-ին՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:

Միասնական Ռուսաստան” (“ЕДИНАЯ РОССИЯ”) համառուսաստանյան կուսակցության ուղերձում, մասնավորապես, ասված է. 

“Ի սրտե շնորհավորում ենք իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովրդի բարօրության համար գործունեություն ծավալած Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր  30-ամյակի կապակցությամբ: 

Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես կապված են եղել հատուկ հարաբերություններով: Այսօր ևս մեր երկրների միջև գործակցությունը կառուցված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և բացության վրա: 

Մեր կուսակցությունների միջև հարաբերությունները համապատասխանում են միջպետական համագործակցության բնույթին: Նրանք ունեն խոփադարձ հետաքրքրվածության և վստահության բարձր մակարդակ: 

Հանրապետականի բոլոր անդամներին մաղթում ենք հաջողություն, իսկ ձեր հրաշալի երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն”:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության շնորհավորական խոսքը ներկայացնում ենք ստորև.

“ Ի սրտե շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 30-ամյակի առիթով: Վերջին տարիներին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և Հանրապետականը շարունակում են ընկերական հարաբերություններն ու համագործակցությունը, դրական ներդրում ունենալով հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ:

Մենք պատրաստ ենք ապագայում ևս ամրացնել մեր շփումները և կապերը ձեր կուսակցության հետ, զարգացնել միջկուսակցական հարաբերությունների նոր տեսակ, որը բնութագրվում է առկա տարբերություններով հանդերձ՝ միասնականությամբ, փոխադարձ հարգանքով և փորձի փոխանակմամբ, որպեսզի ամրացնենք մեր երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական ընկերությունը և բազմակողմանիորեն  խրախուսենք միջպետական հարաբերությունները:

Հայաստանին մաղթում ենք բարգավաճում, իսկ ձեր ժողովրդին՝ երջանկություն և հաջողություն”:

Կարդացեք նաեվ

Գոհունակությունս եմ հայտնում․Փաշինյանը զգաց իր սխալը և արժանի պատասխան տվեց․Պարույր Հայրիկյանը լավատեսական նոտաներ է հաղորդում

Irina Abovyan

Այս պահին հայկական կողմում գտնվում է 2 ադրբեջանցի իսկ Ադրբեջանում պահվում է հինգ էթնիկ հայ

Irina Abovyan

Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները

Irina Abovyan

«Անտարես» հրատարակչության սեփականատերը ուղիղ թուրքական քարոզչություն է իրականացնում և բլոկում այդ մասին իրեն «տեղեկացնողներին». Ռուբեն Մելիքյան (լուսանկար)

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունը զենքը վեկալել, կռվել են զինվորի հետ հավասար

Irina Abovyan

Սկսել են սպառնալ արտագաղթով…Ռաֆայել Մնացականյանի դիպուկ խոսքը

Irina Abovyan