Հասարակություն

«Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում բանականության հետ աղերս չունեցող, աննորմալ երևույթներ։

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Գզոգյանը որոշում է կայացրել գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (առանձնապես ծանր հանցագործություն) մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)…

Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ոչ միայն նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են հիմնավորում, որ նրա կողմից ուղիղ միջամտություն է իրականացվել քննությանը, ապօրինի ազդեցություն է իրականացվել գործով վկաների նկատմամբ, այլ նրա կողմից վերահսկվել ու նյութապես շահագրգռվել է նաև նախաքննական մարմինը։

Ավելին` նման որոշում է կայացվել այն դեպքում, երբ գրավի միջնորդության դեմ առարկություն ներկայացնող դատախազը դատարանին տրամադրեց նաև այս գործով կարևոր վկաներից (դատարանում դեռ հարցաքննված միակ վկայի) մեկի ցուցմունքը, որով փաստվում է արդեն դատաքննության ընթացքում վկայի վրա անօրինական ազդեցությունը, մասնավորապես ՌԴ տարբեր քաղաքներում վկայի հետ հանդիպումներ, անուններ, հեռախոսահամարներ, «իրավապաշտպաններ», վկայի կողմից դատարանում ասվելիքի թելադրում, անունների սոցորեցէւմ, որոնք վկան պիտի հնչեցնի և այլն։

Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են ու ամեն ինչ պարզ է։ Մնում է պարզել, թե մինչև որ օղակներն է հասած այս «աննախադեպ» որոշման կայացման «դաբրոների» հետքը…

Սա է այսօր հայկական իրականությունը, մնացածը էժանագին շոու է»:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Ամենամեծ սփյուռքը լուռ էր Ռուսաստանում, էլ չասեմ` գրեթե բոլոր մեծահարուստ հայերն էստեղ են հավաքված. սրանք ռոբիկին բանտից հանելու համար միլիոններ չխնայեցին , իսկ պատերազմի շրջանում` ծպտուն չլսվեց. Լիզա Ճաղարյան

Irina Abovyan

Վրաերթ Երևանում. 44-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Հորոսկոպի 3 նշան, որոնք ապրիլի 23-ից հետո կունենան դրական փոփոխություններ

Irina Abovyan

Դանակահարություն Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում. անչափահաս տղան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Irina Abovyan

Երբ ամուսինս հայտարարեց, որ բաժանվում է ինձանից, առաջին բանը որ մտածեցի, կկարողանամ արդյո՞ք երեխաներիս դաստիարակել ու ընտանիքի զգացողություն ապահովել

Irina Abovyan

Անպայման հիշեք այս տարբերակը…Ահա,թէ ինչպես կարելի է ստանալ գեղեցիկ,գունագեղ և օրիգինալ հավկիթներ՝Զատիկին

Irina Abovyan