Հասարակություն

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. բնակիչները պատրաստվում են դիմել պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց փողոցներում արտակարգ դրությունը երկարացնելու խնդրանքով

Արդեն մի քանի օր է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: SHAMSHYAN.com ահազանգած Էջմիածին քաղաքի Ղուկասյան և Կարճիկյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչները ասում էին. «էս հարցը երկար տարիների խնդիր է:

5 օր է, ջրերը ողողում են մեծ թվով տներ ու չենք էլ իմանում, թե երբ ա կարգավորվելու: Դիմել ենք Էջմիածնի քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր», բայց ամեն անգամ նույն պատասխանն ենք ստացել՝ գնացեք, խնդիրը կլուծենք, բայց ինչքան ժամանակ է լուծում են, երևի առաջնորդվում են մեր փողոցի հայտնի Կարճիկյան անունով ու իրենց կարճ խելքով ամեն անգամ մեզ «կուտ են տալիս» ու ճանապարհում:

Եթե խնդիրը չլուծվեց, մնում է՝ դիմենք ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ էդ անտեր արտակարգ դրությունը էս 2 փողոցից չհանի, մինչև էջմիածնի քաղաքապետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը իրենց ուղեղներին զոռ տան ու էս խնդիրը լուծեն:

Հիմա մի քիչ եղանակը ցուրտ է, հոտը շատ թեթև է զգացվում, բայց ամառը տիրելու է գարշահոտություն՝ իր բոլոր հետևանքներով: Սաղ աշխարհի հետ Հայաստանը նույնպես պայքարում է կորոնավիրուսի դեմ, բայց կեղտաջրերը, որ հոսում են, ի՞նչ պակաս վիրուսի օջախ է»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Կարդացեք նաեվ

Հոգեբանների խորհուրդները հոգնած մայրիկների համար, ում նյարդայնացնում է ամեն բան

Irina Abovyan

խնդիր, որոնք հեշտությամբ կլուծվեն, եթե բանան հաճախ օգտագործեք

Irina Abovyan

Լռե՛ք, ՏՂԵՐՔԸ քնած են. ներքին թշնամին Ամանորին հրավառություն է արել. գրառումներ համացանցում (տեսանյութ)

Irina Abovyan

10 պատճառ կիտրոնի կեղևը ուտելու համար

Irina Abovyan

Հայտնաբերել են 30-ամյա տղամարդու դին՝ ծառից կախված

Irina Abovyan

Օրվա կադրը. Ոստիկանը ուշքի է բերում Նաիրա Զոհրաբյանին

Irina Abovyan