Հասարակություն

Պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի քանի սուպերմարկետի գործունեությունը

ՀՀ Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի շարք տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել:

Ըստ որոշման՝ վեց ժամով արգելվել են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5,

2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան»` ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35,
     3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17

4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3.

5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2

6) «Տիտան 93» ՍՊԸ` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26:

Որոշման հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 30-ի №652-Ա, №653-Ա, №675-Ա, №676-Ա, և №677-Ա և 2020 թվականի մարտի 31-ի №686-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Չի՞ ստացվում քնել այս շոգ եղանակին, 11 խորհուրդ այս շոգին քնելու համար

Irina Abovyan

Բեյրութի պայթյունի հետևանքով ավերված նավահանգստի համայնապատկերի տեսանյութը հայտնվել է համացանցում

Irina Abovyan

7 խնդիր, որոնց դեպքում ընդամենը մեկ բանանն ավելի լավ ու արագ կօգնի, քան շատ դեղեր

Irina Abovyan

Հրաշագործ հում սոխը՝ օրգանիզմի երիտասարդացման և ամրապնդման աղբյուր. ահա, թե ինչպես է պետք այն ճիշտ օգտագործել

Irina Abovyan

Կետոգենային սննդակարգը կարող է առաջացնել մրսածությանը նման ախտանիշներ. հետազոտություն

Irina Abovyan