Շոու-բիզնես

«Ես ստիպված էի փախչել». Քիմ Քարդաշյանը չգիտի՝ ինքնամեկուսացման ընթացքում ինչով զբաղեցնել երեխաներին. NBC

Քիմ Քարդաշյանը տնային կարանտինում է գտնվում։ Չորս երեխաների մոր համար այնքան էլ հեշտ չէ, ինչի մասին նա պատմել է Ջիմի Ֆելոնի նոր շոուուի ընթացքում։ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով նա իր հարցազրույցներն անցկացնում է տեսազանգի միջոցով։

Քիմի խոսքով՝ շոուի համար իր դիմահարդարումն արել է քույրը՝ Քայլին, իսկ Ջիմիի հետ լռության պայմաններում խոսելու համար նա փախել է մայրիկի տուն։ «Ես դուրս եմ եկել իմ առանձնատնից եւ հիմա գտնվում եմ մայրիկիս տան սենյակներից մեկում։ Ես ստիպված էի փախչել երեխաներիցս…»,- խոսոտավնել է Քիմը՝ նշելով, որ արդեն չգիտի՝ ինչով զբաղեցբեկ չորս երեխաներին։ Բացի այդ՝ ավագ երեխաներն այժմ տնային կրթություն են ստանում, այդ պատճառով նրա համար սարսափելի մղձավանջ է դառնում նրանց հետ դասերով զբաղվել եւ զուգահեռաբար ժամանակ հատկացնել փոքրիկներին։

«Մենք սլայմից պատրաստել ենք հնարավոր ամեն բան…. Հիմա գարնանային արձակուրդներ են, բայց մենք շարունակում ենք սովորել։ Չորս երեխայի համար ուսուցիչ լինելը խենթություն է։ Հիմա ես թաքնվում եմ նրանցից»,- խոստովանել է «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղը։

Սեյնթը, Չիկագոն եւ Պսալմը հաճախ են խաղում տան բակում։ Աստղային մայրիկը պատմել է, որ նրանք խաղում են, վազում, յոգոյով զբաղվում, ընդ որում՝ դրա տարբեր մատուցումներով։ «Մենք յոգա ենք ունենում պոկեմոնների կամ արքայադուստրերի ոճով… Գժանոց»,- նշել է Քիմը։

Իսկ ինչո՞վ է զբաղված Քանյեն։ Կարանտինի ընթացքում նա հետաքրքրված է օտար լեզուներով ֆիլմերով եւ գիշերները կինո է նայում։

Կարդացեք նաեվ

«Սեքսուալ բարբի»․ Լիլի Մորտոն Դուբայում այնքան կարճ զգեստ է կրում, որ այն կարծես լողազգեստ լինի

Irina Abovyan

Փարթամ կազմվածք, կարմիր զգեստ. Անի Լորակը խելքահան է արել հետեւորդներին (ֆոտո)

Irina Abovyan

Այս հայտնիների խելքը գնում է մերկանալու համար. նայեք և համոզվեք

Irina Abovyan

Եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից․ Հրանտ Թոխատյան

Irina Abovyan

Ես շնորհակալ եմ Ձեզ` սիրելի վարպետ, իմ երիտասարդության օրերի անմոռանալի պահերի համար․ Թաթա Սիմոնյան

Irina Abovyan

Սիրում եմ քեզ, իմ Իննա․ Գուրգեն Դաբաղյանը հուզիչ գրառմամբ շնորհավորել է կնոջ տարեդարձը

Irina Abovyan