Շոու-բիզնես

Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 90 տարեկան. մեծանուն դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել այսօր

90 տարի առաջ ապրիլի 1-ին լույս աշխարհ եկավ մի դերասան, որը հետագայում դարձավ  հայկական կինոյի ամենանշանավոր դեմքերից մեկը: Խոսքը ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի մասին է, որի մասնակցությամբ «Առաջին սիրո երգը», «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրները» ֆիլմերը, հատկապես, մեծ ճանաչում են վայելում տարբեր տարիքի կինոսերների շրջանում:

Խորեն Աբրահամյանը կրթությունը ստացել է թատերական իստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում: Այնտեղ դերասանը խաղացել է Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր եւ այլն: Նույն թատրոնում նա բեմադրել է նաեւ Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» եւ այլ ստեղծագործությունների հիման վրա ներկայացումներ:

Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թ-ի դեկտեմբերի 10-ին, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Աբրահամյանի մասնակցությամբ հայտնի են նաեւ «Արարատյան դաշտի աղջիկը», «Փեսատես», «Հասցեատիրոջ որոնումները», «Լուսաբացից առաջ», «Փլուզում», «Փառքի օղակներ», «Դժվար անցում» եւ այլ ֆիլմեր:

Կինոյի ոլորտում այսօր իրենց պապիկի ուղին են շարունակում մեծանուն դերասանի թոռները՝ Խորեն եւ Արսեն Լեւոնյանները, որոնք եւս հայ հեռուստադիտողին հայտնի են մի նշարք հեռուստատեսային եւ թատերական նախագծերից:

Այսօր առաջարկում ենք երեկոն վայելել հին ու սիրված ֆիլմեր դիտելով, որոնց առանցքային դերերում կտեսնեք նաեի սիրված արտիստին:

Լուսանկարները՝ «Խորեն Աբրահամյան» ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաեվ

«Գեղեցկություն». Գայանե Ասլամազյանի զգացմունքային լուսանկարը

Irina Abovyan

«Խաղաղ գիշեր եմ երազում մեր բոլոր զինվորների, սպաների, սահամանամերձ մեր գյուղերի, մեր հայրենիքի համար»․ Վաչե Թովմասյան

Irina Abovyan

Բանակը ցույց տվեց իր ուժը և կանգնեց ժողովրդի կողքին. Սամվել Գրիգորյան

Irina Abovyan

Կարանտինն անսպասելի գժվացրել է անգամ Տաթևիկ Ադումյանին (տեսանյութ)

Irina Abovyan

Սեքսուալություն ու կիրք է թափվում Մայա Պողոսյանից.տեսեք, թե ինչպես է նա տժժում Դուբայում

Irina Abovyan

Արփի Գաբրիելյանը ոչ մի կերպ չի կարողանում դադարեցնել ծիծաղելը՝ Միհրանի կարանտինային տրամադրության վրա

Irina Abovyan