Քաղաքականություն

Ապրիլի 14-ին Արցախում կկայանա նախագահական ընտրության երկրորդ փուլը, որին կմասնակցեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց երեկ կայացած նախագահական ընտրության արդյունքները:

Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ընտրվելու համար բավարար ձայներ, հետևաբար 14 օր անց՝ ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլը:

Արցախի նախագահի պաշտոնին հավակնող 14 թեկնածուներից առավել շատ քվե ստացել է Արայիկ Հարությունյանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, որն ստացել է 19 360 ձայն կամ 26,4 տոկոս:

 Թեկնածուներից Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, Մասիս Մայիլյանը 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Արայիկ Հարությունյանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս:

Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: 

Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ, այսինքն՝ ապրիլի 14-ին նախատեսված ընտրություններին կմասնակցեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը 76 728 է: Նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 73,5 տոկոսը:

Կարդացեք նաեվ

Ինձ համար կարևոր չէ՝ վարչապետի ընտանիքը, Նաիրա Զոհրաբյանի ընտանիքը, թե ում ընտանիքը մորթելու կոչ են անում. Նաիրա Զոհրաբյան

Irina Abovyan

Այս Մարդու խոսքերը Քոչարյանին հանգիստ չեն տալիս․ Նա Հուզվեց

Irina Abovyan

«Եթե ՀՀ-ում հանրային քննադատության հզոր ալիք չլիներ, նույնն անելու էին մեր փիլոնավորները». Արման Վարդանյան

Irina Abovyan

Ծառուկյանը գարանտիա ստացավ, որ Նիկոլը իրեն կխնայի, հեղափոխությունը իր գլխին չի ջարդի ու էդ գարանտիան ստանալուց հետո…Հայկ Մանասյանի դիպուկ անդրադարձը

Irina Abovyan

Միևնույն է դուք կրելու եք ձեր պատիժը կամ Նիկոլի թավիշով կամ էլ

Irina Abovyan

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Irina Abovyan