Հասարակություն

Շատ ընտանիքներ չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են. Նաիրա Զոհրաբյան

Ես պնդում եմ, որ չնայած ԱԺ ամբիոնից իմ հարգարժան գործընկերների համառությանը, որով փորձում էին ապացուցել անապացուցելին, որ մեզ տեղազննելու նախագիծը որևէ կապ չունի կորոնավիրուսի կանխարգելման հետ:

Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ կից լուսանկար հրապարակել։ Ն մասնավորապես գրել է.

«Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ`սրանք եզակի դեպքեր են։ Ես պնդում եմ, որ չնայած ԱԺ ամբիոնից իմ հարգարժան գործընկերների համառությանը, որով փորձում էին ապացուցել անապացուցելին, որ մեզ տեղազննելու նախագիծը որևէ կապ չունի կորոնավիրուսի կանխարգելման հետ: Միգուցե կապ ունի կորոնավիրուսի սոցիալ-քաղաքական հնարավոր հետևանքների հետ:

Ու ես մնում եմ իմ այն վստահ համոզմանը, որ մեզ տեղազննելու փոխարեն, քանզի ժողովրդի գերակշիռ մասը աշխատանք չունենալու պատճառով արդեն իսկ իրենց տներում «տեղազննված են», լուծենք հուսահատության հասած այն ընտանիքների խնդիրները, ովքեր տարբեր պատճառներով չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են: ՍՈՎԱԾ: Ու մեկի մտքով հանկարծ չանցնի խոսել պոպուլիզմից ու աչոկ հավաքելուց:

Էդպիսի մտադրություն ունենայինք, մեր հարյուրավոր հայրենակիցների էնպիսի նամակներ կհրապարակեինք, որոնց հետևանքները հաստատ դժվար կլիներ այլևս կանխարգելել: Էլի ենք ասում` եկեք միասին, միմյանց աջակցելով գնանք ռացիոնալ քայլերի տրամաբանությամբ, որի ճանապարհային քարտեզը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանը»:

Կարդացեք նաեվ

Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Irina Abovyan

30-ամյա տղամարդը ատրճանակով կրակոցներ է արձակել, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ․ նա կալանավորվել է

Irina Abovyan

Թեյի փաթեթների կենցաղային օգտագործման մի քանի եղանակ, որոնց մասին շատերը չգիտեն․ Ես փորձեցի 3-րդը, պարզվում է ճիշտ է

Irina Abovyan

Կորոնավիրուսի դեմ հաջող պայքարով փոքր պետությունները կարող են ընդլայնել իրենց «փափուկ ուժ»-ը, Հայաստանը ևս պետք է զարգացնի. Ջոզեֆ Նայ

Irina Abovyan

Եզրաս սրբազանի բժշկության աղոթքը՝ Սուրբ Նարեկացուց

Irina Abovyan

«Կերանք, խմեցինք, շատ լավ օր անցկացրեցինք». Գեղարդի ձորում կրկին մարդաշատ է

Irina Abovyan