Հասարակություն

Արցախի ընտրության պատկերը հայտնի է. ինչ ազդակ կգնա Երևանից

Եվ այսպես, Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահի մարտի 31-ին ընտրության նախնական արդյունքը, համաձայն որի՝ ընտրության առաջատարը նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն են:

Այդպիսով, թեև վերջնական արդյունքը դեռևս պաշտոնապես արձանագրված չէ, սակայն հնարավոր է ասել, որ նախագահի ընտրությունը կունենա երկրորդ փուլ:

Մեծ հաշվով, Արցախում առկա դասավորության, ուժերի հարաբերակցության, առկա իրողությունների հանրագումարում երկրորդ փուլի հավանականությունը դիտվում էր բավականին բարձր: Եվ թերևս հենց երկու այդ թեկնածուներն էին դիտարկվում երկրորդ փուլ դուրս գալու հիմնական հավակնորդներ:

Եթե խոսք է գնում երկրորդ փուլի մասին, ապա այստեղ առաջին հերթին իհարկե էական հարցն այն է, թե ինչ վիճակ է լինելու կորոնավիրուսի իրողությունների առումով: Առաջին փուլի անցկացումը ուղեկցվում էր ընտրությունը հետաձգելու կոչերով, որոնք, սակայն, չփոխեցին անցկացնելու քաղաքական որոշումը: Ակնառու էր, որ այդ քաղաքական որոշումը կարծես թե գալիս էր Երևանից: Ինչ պատկեր կլինի այժմ:

Հետաձգելու կոչով առաջինը հանդես է եկել Վիտալի Բալասանյանը, որին ասոցացնում էին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ նրանց թիմակիցներն էլ աշխուժորեն աջակցում էին Վիտալի Բալասանյանին, իսկ Արցախի նախագահի ընտրության թեկնածուներից մեկն էլ հայտարարում էր, որ Բալասանյանի գրասենյակում պատից կախված է Ռոբերտ Քոչարյանի նկարը: Այլ կերպ ասած, դատելով հենց իր՝ Բալասանյանի հայտարարություններից էլ, Ասոցիացիան ամենևին ենթադրություն չէր, այլ թերևս իրականություն:

Այդպիսով, արդյոք հնարավո՞ր է ասել, որ ի դեմս Վիտալի Բալասանյանի՝ Արցախի ընտրությանը նախկին իշխող համակարգը կրել է պարտություն: Եթե այո, ապա այս դեպքում հարց է առաջանալու, թե ընտրությունը հետաձգելու հարցում ինչպես է պահելու իրեն այդ թևը հետագայում: Այսինքն՝ կգնա՞ն ավելի ագրեսիվ քայլերի՝ այդ պահանջով կամ ընտրությունն ընդհանրապես չեղարկելու օրակարգով: Սրանք հարցեր են, որ կարող են առկա լինել ընթացիկ վիճակում:

Միաժամանակ, կա նաև հարցի մյուս կողմը: Կա տարածված կարծիք նաև, որ նախկին համակարգի թեկնածու է նաև այդ համակարգում մոտ տասը տարի վարչապետ եղած, Արցախի հարուստ մարդկանցից մեկը՝ Արայիկ Հարությունյանը, որը, սակայն, Երևանի հանդեպ որդեգրել է լոյալ քաղաքականություն ավելի շատ մարտավարական նկատառումով: Հարությունյանը թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո իսկապես բավականին ընդգծված լոյալությամբ է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին: Որ դա քաղաքական մարտավարություն է՝ անկասկած, բայց դա նախկին համակարգի՞ մարտավարություն է, թե՞ ոչ, դա իհարկե հարց է: Եթե այդպես է, ապա կստացվի, որ նախկին համակարգը երկրորդ փուլում ամբողջապես կմոբիլիզացվի Հարությունյանի հաղթանակն ապահովելու համար:

Հույժ կարևոր է և այն, թե Արցախում երկրորդ փուլից առաջ ինչ քաղաքական ազդակ կգնա Երևանից: Իհարկե, նույնքան կարևոր է, որ Երևանից շարունակի Արցախ չգնալ վարակը, որը երկրորդ փուլի անցկացման գրավականն է:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Թեստ ըստ նկարի. Ուղերձ Տիեզերքից. Իմացեք, թե ինչ են պատրաստում Բարձրագույն ուժերը ձեզ համար

Irina Abovyan

Հատուկ միջոց, որը կմաքրի ձեր մաշկը և կսնուցի այն թթվածնով

Irina Abovyan

Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել

Irina Abovyan

Հորոսկոպի ամենբարի նշաններից մեկը, կարեկից ու բարի

Irina Abovyan

Մոսկվայում կորոնավիրուսի թեսթավորման վճարովի ծառայություն է բացվում՝ «առաքումով». Rospotrebnadzor.ru

Irina Abovyan

Ի՞նչ մթերքներ է անցանկալի օգտագործել փսորիազի դեպքում

Irina Abovyan