Հասարակություն

Անգամ կորոնավիրուսը պարապ չի թողնում հանցագործ տականքներին. լուսաբացին Երևանում տեղի է ունեցել կողոպուտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 31-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 05:30-ի սահմաններում, դեռևս չճշտված տեղեկություններով՝ 2-ից 3 հոգի ապօրինի մուտք են գործել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան փողոցի տներից մեկի բակ, որտեղ առաջին հարկի պատուհանից մուտք են գործել տուն, փորձել թալանել տունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տան տերերը՝ 56-ամյա Ա. Բ.-ն, նրա որդիները՝ 40-ամյա Է. Բ.-ն, և 30-ամյա Ս. Բ.-ն դիմադրութուն են ցույց տվել ճիվաղներին, որի ընթացքում տականքները իրենց սև գործը ավարտին չհասցրած դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով, այնուամենայնիվ, ճիվաղները տանից հափշտակել են գումար: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Ունենանալու ենք վերակենդանացած թաղամաս՝ Երևանի սրտում. Ավինյանը՝ Կոնդի մասին

Irina Abovyan

Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել. Մարիամ Փաշինյան

Irina Abovyan

Ինչպե՞ս չվարակվել կորոնավիրուսով վերելակում. 6 օգտակար խորհուրդ

Irina Abovyan

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել

Irina Abovyan

Նոր պատերազմ նոր տարածքների դիմաց. Դավիթ Տոնոյան

Irina Abovyan

Մոսկվայում ուսանողուհու բնակարանից ընդհանուր 19 միլիոն ռուբլի արժողությամբ հնաոճ իրեր են գողացել

Irina Abovyan