Հասարակություն

Մինչ որոշ պոպուլիստներ ստատուսներ են գրում, փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները մոռացել են իրենց տան դուռը ու կատարում են իրենց մարդկային առաքելությունը

Արդեն մի քանի օր է՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ հանրապետության ողջ տարածքում փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառներում, բնակելի շենքերում, այդ թվում՝ բազմաբնակարանային, այգիներում իրականացնում են վարակազերծման աշխատանքներ:

Հրշեջ-փրկարարները աշխատանքները անգամ կատարում են 24- ժամյա ռեժիմով:

Երևան քաղաքում աշխատանքների ղեկավարումը ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով դրվել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանի և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի վրա: Իսկ մարզերում աշխատանքները ղեկավարում են մարզային փրկարարական վարչության պետերը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրշեջները միայն մայրաքաղաքում ախտահանել են 6 հազարից ավելի կանգառներ, 5 հազարից ավելի շենք-շինությունների մուտքեր և այդ աշխատանքները շարունակական են լինելու:

Այս օրերին մնում է որոշ ֆեյսբուքյան օգտաատերեր չխոչընդոտեն իրենց պոպուլիստական կոչերով ոչ միայն փրկարարների, այլ նաև բժիշկների ու ոստիկանների աշխատանքը: Շատ փրկարարներ, ոստիկաններ ու բժիշկներ, ինչ հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, օրերով տուն չեն գնացել, մինչդեռ նրանց նույնպես տանը սպասողներ կան:

Կարդացեք նաեվ

Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը.Ինչպես հաղթահարել արգանդի միոման ու բարձր ճնշումը

Irina Abovyan

Նա 7 կգ կորցրեց 10 օրում այս բաղադրատոմսի շնորհիվ

Irina Abovyan

Կոնով պատրաստված օշարակը հնարավորություն է տալիս բուժել բրոնխիտը, թոքաբորբը, մրսածությունը և տուբերկուլյոզը

Irina Abovyan

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. գնացքը դուրս է եկել ռելսերից ու կողաշրջվել (տեսանյութ, լուսանկարներ)

Gevorg Kazaryan

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 428-ով, գրանցվել է մահվան 10 դեպք

Irina Abovyan

Հզոր միջոց, իմունիտետը առողջ և ամուր պահելու համար, որը կարող եք օգտագործել 5 տարին մեկ

Irina Abovyan