Հասարակություն

Ողբերգական ելքով դժբախտ պատահար Տավուշի մարզում. 38-ամյա քաղաքացին թրթուրավոր տրակտորով կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է, ժամանել է մարզի ոստիկանապետը

Երեկ՝ մարտի 31-ին, ողբերգական ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Չորաթան բնակավայրի բնակիչ՝ 38-ամյա Արթուր Պ-ն Չորաթան գյուղի վարչական տարածքում գտնվող «Կալի թաղ» կոչվող հանդամասում «ԴՏ-75» թրթուրավոր առանց համարանիշի տրակտորով վար անելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և մի քանի մետր գլորվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Պ-ն տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Տավուշի բաժնի պետ Լոբյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժի պետի տեղակալ Մայիլյանն ու քննիչ Սարգսյանը։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուս ունեցող եւս մեկ պացիենտ է մահացել. Ալինա Նիկողոսյան

Irina Abovyan

Մտեք ներս. ոստիկանը՝ պատշգամբից խոսող կնոջը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես արձագանքեց Աշոտյանը, երբ հաղոդման ժամանակ միացրեցին հեղափոխական երգեր

Irina Abovyan

Քիչ առաջ պաշտոնապես որոշվեց.Վերջապես Հայաստանի Հանրապետությունը բացեց օդային ճանապարհը

Irina Abovyan

Հրդեհ Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Irina Abovyan

Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից

Irina Abovyan