Հասարակություն

Երթուղայինի վարորդը ընտանիքին կերակրում է օրվա եկամտով, ասում են 1 ամիս ղեկին մի նստի, բա ընտանիքը ո՞նց պահի. Սոցիոլոգ

Ադրբեջանը, որի բնակչությունը պաշտոնական տվյալներով մոտ 3 անգամ է ավելի, 190 դեպք ունի կորոնավիրուսի, իսկ մենք, որ 3 միլիոն էլ չկանք՝ 560–ն անցնում ենք։

Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունմանը։

Նրա խոսքով՝ դա գլիս է ազգի «որակից», բերելով Ճապոնիայի օրինակը. «125 միլիոն բնակչություն ունի, բայց ընդամենը 2.5, թե 5.5 հազար դեպքեր եւնի։ Պատկերացրեք ինչ բարեկիրթ ազգ է, որ իշխանության հորդորն իրեն տեղ է հասնում։ Մեզ մոտ դուրս եկեք բակեր, փողողներ, մարդիկ առանց դիմակների, առանց ձեռնոցների նստած բլոտ են խաղում, նարդի են խաղում»։

Ադիբեկյանի խոսքով՝ արգելել մարդկանց գնալ աշխատանքի, բայց նրանց ֆինանսական աջակցություն չտրամադրել անտրամաբանական է. «Հարց է ծագում իրենք ո՞նց են իրենց ընտանիքները պահելու։ Մերձբալկյան երկրներում որոշում է կայացվել 1 ամսվա համար մինչեւ 500 դոլորի չափով աջակցություն ստանան հոնորարով ապրող գործիչները՝ լրագրող, գրող, կոմպոզիտոր եւ այլն։ Այսինքն, եթե պետությունը արգելանքներ է դնում, պետք է հասկանա դրնց փափկացման համար ինչ քայլեր անի։ Հեշտ է արգելել հանրային տրանսպորտի գործունեությունը, բա, եթե մարդը իրոք տեղ պետք է գնա եւ տրանսպորտով պետք է գնար, տաքսիի գումար իրեն որտեղի՞ց, որ այդ հարցը լուծի։ Լուծումը պետք է լինի երկկողմանի, եթե մենք պատնեշ ենք դնում, պետք  մտածենք դրա բացասական հետեւանքների մասին»։

Սոցիոլոգն անդրադարձավ նաեւ օրավարձով աշխատողներին եւ նրանց առջեւ ծառացած խնդիրներին, «Տաքսու կամ երթուղայինի վարորդը՝ ընտանիքին կերակրում է օրվա եկամտով, իերն ասում են 1 կամ 2 ամիս ղեկին մի նստի, բա ընտանիքը ո՞նց պահի։ Դրա մասին պետք է մտածվի եւ բյուջեում այն գոմարները, որ հավաքվել են, պետք է օգտագործվի եւ թեթեւացնի բասացական հետեւանքները»։

Կարդացեք նաեվ

Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ

Irina Abovyan

Հորոսկոպի 2 նշան, ովքեր մայիսին պաշտպանված կլինեն ամեն ինչից

Irina Abovyan

Արտակարգ իրավիճակում բուժաշխատողները արտակարգ դասընթացների են մասնակցել Արտակարգ իրավիճակում, արտակարգ վերապատրաստումներ

Irina Abovyan

Ուսուցիչների համար էլեկտրոնային մատյանները՝ հեռախոսում, կստեղծվի նաև էլեկտրոնային օրագիր

Irina Abovyan

Մեռնեմ ջանիդ, դու չմտածես՝ ինչքան էլ խաբեն, մենք քեզ ազգովի հավատում և սպասում ենք․ Ազգովի աղոթում ենք

Irina Abovyan

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթյուն է տեղի ունեցել. 40-ամյա լիցքավորողը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan