Հասարակություն

«Հայկական բարության օրինակը վարակիչ է դարձել»․ Դոնեցկում հայ ուսանողը մոր հետ դիմակներ է կարել և փողոցում բաժանել թոշակառուներին․ «Կոմսոմոլսկայա պրավդա»

Դոնեցկի կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Գևորգ Խաչատրյանի՝ «Դիմակներ թոշակառուներին» ուշագրավ նախաձեռնությունը հանրության շրջանում լայն արձագանք է ստացել, երբ համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում:

Հիշյալ տեսանյութը Խաչատրյանը հրապարակել է Instagram-ի էջում։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի հետ զրույցում Խաչատրյանը պատմել է՝ ինչն է իրեն դրդել այդ քայլին գնալ։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մայրս ինձ պատմեց դեղատուն այցելության մասին։ Դեղատանը հերթի մեջ գտնվող տատիկը ցանկացել էր դիմակ գնել, բայց թանկ լինելու պատճառով չէր գնել ու հեռացել էր։ Մայրիկիս դա հուզել էր, նա այդ մասին պատմեց ինձ, և մեզ մոտ այդպիսի գաղափար առաջացավ»,-պատմել է ուսանողը։

Ինչպես նշել է Խաչատրյանը, մարդկանց բաժանած հարյուր դիմակն ինքը չի գնել, այլ կարել է մոր հետ։ Երիտասարդի խոսքով՝ դիմակները հիմնականում բաժանել է տարեցներին։

«Մարդիկ շատ դրական են արձագանքել այդ ամենին, շատերը շնորհակալություն են հայտնել։ Կան նույնիսկ նրանք, ովքեր որոշել են շարունակել այս ակցիան»,-պատմել է Խաչատրյանը։

Պարբերականը նշում է, որ «հայկական բարության» օրինակը վարակիչ է դարձել, և Մակեևկա քաղաքի բնակիչներից մեկը ևս պատրաստվում է պաշտպանիչ դիմակներ բաժանել թոշակառուներին։

Կարդացեք նաեվ

Սա մեր հայրենիքն է, մենք հաղթելու ենք. կամավորներն Արցախում են

Irina Abovyan

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 461-ով, 631 պացիենտ առողջացել է

Irina Abovyan

Ասաց՝ պապ, զանգել եմ հրաժեշտ տամ, վերջին զանգս է. պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայր

Irina Abovyan

Բաշկիրիայում ձերբակալվել է 36 մարդ, հայ գործարարներից բիզնեսը ուժով խլելու կասկածանքով, իրավապահները բոլորի քիթ ու մռութը կոխել են ցեխը․ Տեսանյութ

Irina Abovyan

Աննա Հակոբյանն այցելել է պատերազմում անմահացած Արշակ Տոնոյանի ընտանիքին

Irina Abovyan

Շուշան Ստեփանյանը վատ լուր հայտնեց․ կորել է սպա․․․ Մանրամասներ

Irina Abovyan