Հասարակություն

Նիդերլանդների թանգարանից գողացել են Վան Գոգի կտավը

Նիդերլանդների «Սինգեր Լարեն» թանգարանից գողացել են Վինսենթ Վան Գոգի «Գարնանային պարտեզ. Նյուենենում քահանայի տան այգին՝ գարնանը» խորագրով կտավը, որ ստեղծվել է 1884 թվականին: Այս մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրեսը:


Գողերը կոտրել են թանգարանի ապակե դուռը, որը վերջին օրերին փակ է կորոնավիրուսի տարածման պատճառով, եւ այնտեղից դուրս են բերել կտավը: Անվտանգության համակարգն աշխատել է, միացել է ազդանշանը, բայց ժամանող ոստիկանությանն այնուամենայնիվ չի հաջողվել բռնել գողերին:

Վինսենթ վան Գոգի «Գարնանային պարտեզ» կտավը (Լուսանկարը՝ Singer Laren useum/Reuters)




«Գողացվել է մեր մեծագույն նկարիչներից մեկի գեղեցիկ ու ազդեցիկ կտավը: Ես ցնցված եմ տեղի ունեցածից ու աներեւակայելի վրդովված: Սա շատ վատ է թանգարանների եւ բոլորիս համար, քանի որ արվեստը գոյություն ունի, որպեսզի այն տեսնեն, նրանից հաճույք ստանան, որ այն ոգեշնչի ու մխիթարի»,- ասել է թանգարանի տնօրեն Յան Ռուդոլֆ դե Լորմը:

Ինչպես հայտնում է Գարդիանը, Վան Գոգի «Գարնանային պարտեզ» կտավը գնահատվում է մինչեւ 6 մլն եվրո, «Սինգեր Լարեն» թանգարանին այն ժամանակավորապես տրամադրել էր Գրոնինգենի թանգարանը:

Կարդացեք նաեվ

«Քաշքշել են, ճանկռել են». Ոստիկանները ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին դիմակ չկրող 2 աղջկա

Irina Abovyan

Այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը. ԱՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել

Irina Abovyan

Ռուս խաղաղապահների հերթական կոնտինգենտը մեկնեց Արցախ

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

Երկրաշարժ Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք

Irina Abovyan

Սկզբից չէի հավատում, հետո մոտիկ մարդիկ մահացան․ Լուսինե Կիրակոսյանը՝ կորոնավիրուսի մասին

Irina Abovyan